o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վանաձորում աղմկահարույց սպանությունների գործով հայտնաբերվել է 39-ամյա կասկածյալը

13.10.2019 20:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Վանաձորում աղմկահարույց սպանությունների գործով հայտնաբերվել է 39-ամյա կասկածյալը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի), ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, Հայաստանի Բագրատաշենի սահմանային անցակետից փախուստի փորձ կատարելիս հայտնաբերել և ոստիկանության Լոռու մարզային վարչություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բարոյանին:

Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ հոկտեմբերի 4-ին, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղային մասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգով կրակել է 2 անձանց ուղղությամբ ու դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով, քննչական խմբի ղեկավար Տ. Թադևոսյանի որոշմամբ Տ. Բարոյանը ձերբակալվել է, ով նույն սպանության գործով կալանավորված Հակոբ Գրիգորյանի քրոջ տղան է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА