o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի տոնը կնշվի հոկտեմբերի 19-ին

13.10.2019 16:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևանի տոնը կնշվի հոկտեմբերի 19-ին

Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն այս տարի 2005 թվականից ի վեր առաջին անգամ կանցկացվեն ոչ թե հոկտեմբեր ամսվա 2-րդ շաբաթ օրը, այլ հոկտեմբերի 19-ին: Այդ նպատակով գործադիրը փոփոխություն կատարեց իր՝ 2005թ. որոշման մեջ: Հարցը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ռուս զինվորականները կարող են հայտնվել Ստեփանակերտում` Բաքվի եւ Երևանի համաձայնությամբ». Ստանիսլավ Տարասով.

«Կառավարության որոշման համաձայն՝ ամեն տարի Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, ըստ այդմ, այս տարի այն պետք է նշվեր հոկտեմբերի 12-ին, սակայն հաշվի առնելով, որ Երևանի օրվա միջոցառումներին մասնակցում են շատ օտարերկրյա հյուրեր, քույր քաղաքների ներկայացուցիչներ, ինչպես նաև սփյուռքի մեր շատ հայրենակիցներ, ու նաև այս աշխատանքների կազմակերպման համար ցանկալի է նաև, որ օրը լինի շատ ավելի ճկուն, առաջարկվում է փոփոխություն կատարել և այս տարի տոնը նշել հոկտեմբերի 19-ին»,- ասաց նախարարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА