o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել հանդիպել Գրետա Տունբերգի հետ

13.10.2019 21:46 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել հանդիպել Գրետա Տունբերգի հետ

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը գովասանքի խոսքեր է ասել շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Տունբերգի հասցեին՝ նրան անվանելով  «զարմանալի և խիզախ երիտասարդ կին»: Քիմը նշել է՝ ինքն էլ կիսում է Տունբերգի մտահոգությունները կլիմայի փոփոխության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Միայնակ եղիր այնքան ժամանակ, քանի դեռ չես հանդիպել նրան, ով ամեն ինչ կանի քեզ համար

Քարդաշյանը ցանկություն է հայտնել ընթրել Գրետայի հետ, որը անցյալ ամիս ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը խիզախություն ունեցավ համաշխարհային լիդերներին ասել, որ վերջիններս խլել են իր մանկությունը «դատարկ խոսքերով»:

«Նա այնքան զարմանալի երիտասարդ աղջիկ է, և այնքան խիզախ, որ դիմակայի այդ մեծերին, որոնք կարող են շատ վախենալու լինել:  Եվ նրա այդ բաց և ազնիվ լինելը այն է, ինչ մեզ պետք է»,-ասել է Քարդաշյանը երեքշաբթի՝  հոկտեմբերի 8-ին Reuters-ին, Հայաստան այցի ժամանակ:

Քարդաշյանը նաև ասել է, որ կցանկանար զրուցել Գրետայի ծնողների հետ և կիսվեր իր գիտելիքներով որպես սոցիալական ցանցեր մասնագետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА