o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սերժ Սարգսյանի քայլը մեծ խորհուրդ ունի այս խառը ժամանակներում». Վահան Բաբայան

13.10.2019 15:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Սերժ Սարգսյանի քայլը մեծ խորհուրդ ունի այս խառը ժամանակներում». Վահան Բաբայան

«Սերժ Սարգսյանի այցն Ամարաս եւ «Լույս» հիմնադրամի կողմից վերականգնվող վանք կարծում եմ՝ զգուշացում էին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ամարասը սիմվոլ է, մեր ազգային գիտության եւ լուսավորության հնադարյա օջախ», - այս մասին նշում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ եւ մանրամասնում. «Սերժ Սարգսյանի քայլը մեծ խորհուրդ ունի այս խառը ժամանակներում: Ո՞նց կարելի է նույիսկ պատկերացնել, որ Ամարասը կարող է չլինել հայերինը: Ո՞նց կարող են հայերը չլսել վանքի զանգերի ձայնը եւ չաղոթել այդ սուրբ վայրում: Բացառված է այն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես եւ մեր հայրերի եւ եղբայրների արյունով ազատագրված Արցախի հողերը»:

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

Ի դեպ, Վահան Բաբայանը նաեւ հիշեցնում է, որ Ամարասի վանքը հիմնադել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբներում: Այնտեղ է սուրբ Գրիգորիոսի դամբարանը: 5-րդ դարում Արցախում Մաշտոցը բացում է առաջին դպրոցը հենց Ամարասում: 821թ վանքը գրավում են արաբները,1293թ մոնղոլ-թաթարները `1387թ Լենկթեմուրը: 1832–47 թթ՝ ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն. «Այն վերականգնվել է միայն 1858թ շուշեցիների օժանդակությամբ եւ այսօր «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ» :

ԿՈԿՈՐԴԻԼՈՍԱՍԵՐ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА