o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպիտակ տունը 50 միլիոն դոլար կտրամադրի Սիրիայում տուժածներին

13.10.2019 20:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սպիտակ տունը 50 միլիոն դոլար կտրամադրի Սիրիայում տուժածներին

Շաբաթ օրը սպիտակ տան աշխատակազմը հայտարարել է, որ հատկացնում է 50 միլիոն դոլար Սիրիայում հետապնդվող կրոնական փոքրամասնությունների և մարդկանց իրավունքների Պաշտպանության համար: Այս մասին տեղեկացնում է oann.com կայքը: Սպիտակ տունը հայտարարել է նաև, որ իրենք հուսով են, որ մյուս երկրներն էլ իրենց ներդրումները կանեն:

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանում, Սիրիայում իրավիճակն ու ՆԱՏՕ-ի սպասվող գագաթնաժողովը

Հատկացված միջոցները կփոխանցվեն նաև այն կազմակերպություններին, որոնք աշխատում են տարածաշրջանի անվտանգության ապահովման և տարածաշրջանում փոքրամասնությունների պաշտպանությամբ:

«Սա նաև կնպաստի պատասխանատվության ուժեղացմանը, պատերազմի պայթյունավտանգ մնացորդների վերացմանը, հասարակության անվտանգության ապահովմանը, միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների խախտումների փաստաթղթավորմանը, ինչպես նաև գենդերային հողի վրա բռնությունների ենթարկված մարդկանց պաշտպանությանը»,-ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հերթին նշել է. «Ես հասկացրել եմ Թուրքիային, որ եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում, մենք շատ արագ, ուժեղ և կոպիտ պատժամիջոցներ կկիրառենք նրանց նկատմամբ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

 

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА