o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս վերականգնել ոսկյա զարդերի փայլը

13.10.2019 19:55 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպե՞ս վերականգնել ոսկյա զարդերի փայլը

Երբեմն ամենաթանկարժեք եւ մաքուր ոսկուց պատրաստված զարդերն անգամ կարող են կեղտոտվել եւ կորցնել իրեն փայլը: Շատ հաճախ դրանց բաղադրության մեջ մտնող մետաղները թթվածնի եւ օդում առկա խոնավության ազդդեցությունից կարող են սեւ եւ կանաչ գույնի հետքեր թողնել զարդերի վրա: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում երբեմն-երբեմն մաքրել դրանք: Իսկ ինչպե՞ս այդ անել, որպեսզի չվնասել զարդերը: Ստորեւ` մի քանի խորհուրդ:

Դիմահարդարման ուժը. ինչպե՞ս ունենալ վառ դիմահարդարում` առանց ավելորդությունների (տեսանյութ)

Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ աստիճանի է զարդը կեղտոտված: Եթե հետքերն այդքան շատ եւ խորը չեն, ապա ոսկին կարելի է լվանալ օճառաջրում: Անհրաժեշտ է 50-60 աստիճան С տաք ջրի մեջ լցնել լվացող ցանկացած հեղուկ` շամպուն, օճառ, լվացքի փոշի կամ ափսեները լվանալու հեղուկ, այնուհետեւ զարդերը դնել դրա մեջ ու թողնել 1-2 ժամ, ապա մաքրել խոզանակով:

Հաջորդ տարբերակը, որի միջոցով կարելի է մաքրել ոսկին մուգ հետքերից, քիմիական նյութերով եղանակն է: Անհրաժեշտ է զարդերը դնել ամիակի 25%-անոց լուծույթի մեջ եւ թողնել մի քանի ժամ:

Իսկ ավելի լավ է` խնամքով վերաբերվել ոսկյա զարդերին, որպեզի ստիպված չլինեք այսքան ջանքեր գործադրել դրանց փայլը վերականգնելու համար: Միշտ հանեք ձեր վրայից ոսկյա զարդերը, երբ գործ եք անում: Պահեք դրանք լույսից եւ ջերմությունից հեռու եւ աշխատեք ամիսը մեկ անգամ թեթեւակի մաքրել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА