o C     23. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

11.10.2019 22:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 3-ից Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը, որտեղ Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու էին մեկնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Անահիտ Հարոյաննն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մեր բռնցքամարտիկները մրցավայր էին մեկնել մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:

Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարում նվաճել են 7 ոսկե և 2 արծաթե մեդալ

Հայաստանի թիմի առաջատար, մինչեւ 51 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը հաջողությամբ մեկնարկեց առաջնությունում` 1/16 եզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասնելով աշխարհի 2018թ. երիտասարդների չեմպիոն Հավեն Գարսիայի նկատմամբ՝ նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր: Սակայն այդ փուլում մեր մարզուհին պարտվել է թուրք մրցակցին եւ դուրս մնացել պայքարից: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 54 կգ քաշային Անահիտ Արոյանը 1/16 եզրափակիչում 0-5 հաշվով զիջեց գերմանացի Ուրսուլա Գոթլոբին, իսկ Եվրոպայի Մ-22 առաջնության արծաթե մեդալակիր, 69 կգ քաշային Անի Հովսեփյանը նույն հաշվով պարտվեց ամերիկացի մրցակցին: Մեր 2 մարզուհիներն էլ դուրս մնացին հետագա պայքարից: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հայ մարզուհիները ձախողեցին առաջնությունը: Այս օրերին մարզաձեւը ներկայացնող արական թեւը եւս ակտիվ մրցապայքարում է: Ուկրաինայի Լվով քաղաքում ընթանում է բռնցքամարտի A կարգի միջազգային մրցաշար, մրցավայր մեկնած մեր 8 մարզիկներից 7-ն արդեն կիսաեզրափակչում են: 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը մեկնարկել է վստահ հաղթանակով՝ առավելության հասնելով Ուկրաինան ներկայացնող Նազար Կուրոտչինի նկատմամբ: 63 կգ քաշային Կարեն Տոնականյանի մրցակիցը՝ ուկրաինացի Ալեքսեյ Պիդմուրնիակը դուրս չեկավ ռինգ, եւ հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին: 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը գեղեցիկ ոճով հաղթահարեց մոլդովացի Դմիտրի Կոսցիուգի արգելքը, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտության մատնեց Ֆրանսիան ներկայացնող Սոհեբ Բոուաֆիային: Հաջորդիվ հաղթանակներ տարան 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մարությանի մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը 3-րդ ռաունդում երկու անգամ ենթարկեց նոկդաունի, եւ ուկրաինացու մարզիչները ստիպված էին իրենց սանին դուրս բերել ռինգից: Մրցակցին մեծ առավելությամբ հաղթել է նաեւ 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով մրցում էր Յուրի Սեպելյուկի հետ: Տոնականյանը բոլոր ռաունդներում ունեցել է նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նրա ուժգին հարվածից հետո մրցավարը նույնիսկ հաշիվ է բացել: Այսպիսով 7 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն 7 բրոնզե մեդալ: Հոկտեմբերի 11-ին մեր ներկայացուցիչները կանցկացնեն կիսաեզրափակիչ մենամարտերը՝ փորձելով նվաճել եզրափակիչի ուղեգիր:

ՀԱՅ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА