o C     23. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍՆԵՐԻ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԹՈՂՆԵԼ-ՉԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՈՒՄ ԴԵՌ ՉԻ ՍՏԱՑԵԼ

11.10.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒՍՆԵՐԻ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԹՈՂՆԵԼ-ՉԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՈՒՄ ԴԵՌ ՉԻ ՍՏԱՑԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին: Ի՞նչ հարցեր են քննարկվել, փորձեցինք հետաքրքրվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանից: Սակայն պարզվեց, որ մեր զրուցակիցը հավելյալ տեղեկություն տրամադրել չի կարող, քանի որ ինքն էլ տեղեկացված չէ: Ընդամենը խորհուրդ տվեց հենվել կառավարության տարածած հաղորդագրության վրա, որտեղ մասնավորապես նշվում է. «Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին եւ դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման եւ ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին»:

Ի վերջո, երկաթուղին գողացե՞լ է 60 միլիոնը, թե՞ ոչ

Բայց ասել, թե «Հարավկովկասյան երկաթուղիներում» իրոք ոչինչ չգիտեն իրենց ամենաբարձր ղեկավարի եւ վարչապետի քննարկումներից, միամտություն կլիներ: Առավել եւս, որ բուն քննարկումը հենց «Հարավկովկասյան երկաթուղիների» շուրջ էր, այդ թում՝ ընկերության համար այնպիսի կարեւոր հարցերի, ինչպիսիք են հայտնի քրեական գործը եւ ընկերության հետագա հայաստանյան գործունեության լինել-չլինելը: Բայց երբ ասում են, թե իրենք էլ բան չգիտեն, ապա դա ակնարկում է մեկ բանի մասին՝ Բելոզյորով-Փաշինյան հանդիպումը վերջնական որոշումների չի բերել: Հակառակ դեպքում, գոնե պաշտոնապես կհայտարարվեր, թե «Հարավկովկասյան երկաթուղիները» կա՛մ հեռանում է Հայաստանից, կա՛մ՝ չի հեռանում` հաշվի առնեով, որ այդ խնդրի շուրջ հստակեցումը էապես կմեղմեր այն գերնյարդային մթնոլորտը, որ կա ընկերության շուրջ: Ի դեպ, մեր արժանահավատ աղբյուրը եւս տեղեկացնում է, որ վերջնական հստակեցում իրոք չի եղել: Բելոզյորովն ու Փաշինյանն ընդամենը քննարկել են կնճռոտ հարցերը, յուրաքանչյուրը փորձել է իրենն առաջ տանել, բայց նաեւ՝ ժամանակ է պահանջվել վերջնական որոշումների համար: Մասնավորապես` ի՞նչ հանգուցալուծում կտրվի ընկերության հետ կապված քր.գործին, եւ փոխարենը, ընկերությունն ի՞նչ ներդրումային գործունեություն է պատրաստվում իրականացնել Հայաստանում: Բայց սա էլ ամբողջը չէ. իրականում խնդիրը քաղաքական դաշտում է, լուծումներ հենց այստեղ պետք է լինեն, եւ դրանց բացակայությունն է, որ մնացած հարցերը, այդ թվում՝ ռուսական ընկերության հեռանալ-չհեռանալը մնում է օդից կախված:

ՄՈՍԿՎԱ-ԹԵՀՐԱՆ-ԲԱՔՈՒ․ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА