o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՆԵՑՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՎԱՐԱԿԻՉ Է ԴԱՌՆՈՒՄ

11.10.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԱՆԵՑՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՎԱՐԱԿԻՉ Է ԴԱՌՆՈՒՄ

Մեր վերջին հրապարակումներից մեկում առիթ ունեցել էինք ենթադրել, որ Փաշինյանն արցախյան բանակցությունները, ավելի կոնկրետ` Մինսկի խմբի հայտնի վեցկետանոց առաջարկին վերջնական եւ հստակ պատասխան տալը մի փոքր էլ ձգելու վերջին քայլ ունի` ԱԳ նախարար Մնացականյանի պաշտոնանկությունը: Դրանից հետո կգա նոր նախարար, ով պետք է նախ` հունի մեջ մտնի, ապա ճանաչողական հանդիպումներ ունենա համանախագահների եւ ադրբեջանական կողմի հետ, եւ նոր միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունները շարունակելուց:

Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ․ Նիկոլ Փաշինյան

 

Եվ ահա, վերջին օրերին նախ` խոսակցությունների, ապա հրապարակային մակարդակով սկսեցին լուրեր շրջանառվել Մնացականյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Ըստ այդ խոսակցությունների, Փաշինյանի համար Մնացականյանի պաշտոնանկության առիթ կարող է դառնալ այն սուր իրավիճակը, որը ձեւավորվել է ՀՀ-ՌԴ հարաբերություններում եւ որը հանգեցրեց այն աննախադեպ, առավել քան կոշտ եւ վերջնագրի տեսք ունեցող հայտարարությանը, որով օրերս հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Դրան էլ կգումարվեն այլ մեղադրանքներ. Մնացականյանին այդպես էլ չհաջողվեց որեւէ լուրջ շփում ստեղծել ԱՄՆ իշխանական վերնախավի հետ, փաստացի ձախողվեց Փաշինյանի ամերիկյան այցը, նրա դեսպաններն անգամ մեկ լումայի ներդրում չբերեցին Հայաստան, եւ այդպես շարունակ: Սակայն, ըստ մեր միանգամայն արժանահավատ աղբյուրների, բանակցային գործընթացի պատճառաբանությամբ Մնացականյանից ազատվելը Փաշինյանի համար լուրջ խնդիրներ է պարունակում: Նախ, իր այդ հայտարարությամբ Լավրովն ուղղակիորեն մեղադրանքներն ուղղեց անձամբ Փաշինյանին, նրա` «Արցախը Հայաստան է» արտահայտությունը համեմատելով Ալբանիայի հետ: Ապա, հենց այդ հայտարարությունը ՌԴ ԱԳ նախարարը գնահատեց` որպես բանակցություններն արգելակող: Վերջապես, բոլորն են հասկանում, որ իրականում արցախյան բանակցային գործընթացի, հայ-ռուսական հարաբերությունների եւ հիշատակված մյուս բոլոր հարցերով առաջնային ֆիգուրանտը ոչ թե Մնացականյանն է, այլ` Փաշինյանը: Նաեւ՝ հենց նա է խոստացել ներդրումային բում՝ տարբեր երկրների հայ եւ տեղական գործարար համայնքների հետ քննարկելով այդ հարցը: Եվ լինելով վարչապետ, որքա՞ն ներդրում է կարողացել բերել, որ Մնացականյանի դեսպաններն էլ «դրա հետեւից չեն հասել»: Արդյունքում, այս պահին վարչապետի կոպիտ սխալները նախարարին վերագրելով` նրա պաշտոնանկությունը նաեւ ՄԽ համանախագահ երկրների մոտ հենց այդ ընկալումը կառաջացնի, որի մասին խոսեցինք` բանակցային գործընթացում ժամանակ շահելու համար: Ընդ որում, ըստ աղբյուրի, այդ մասին Փաշինյանին կանխավ մեսիջներ հղվել են, ավելին, Լավրովը թիրախավորելով անձամբ Փաշինյանին, նաեւ դրանով ակնարկեց, որ նրան արդեն իսկ ընկալում են, որպես բանակցությունները «արգելակող», եւ մնացած քայլերը եւս այդ տեսանկյունից կդիտարկվի: Ավելին, որ բանակցային պատասխաններ եւ քայլեր սպասում են ոչ թե ԱԳ նախարարից, այլ` հենց վարչապետից, եւ նախարարին խաղից հանելը բանակցություններում թայմ-աուտ հայտարարելու առիթ չի դառնա: Ի դեպ, այդ իրավիճակը, ըստ աղբյուրի, հենց Մնացականյանի օգտին է աշխատում, ու նա շատ լավ գիտակցում է իր այդ դիրքային առավելությունը: Այսինքն, նրա պաշտոնանկությունը համանախագահ երկրների կողմից սվիններով կընդունվի, ինչը օգուտի փոխարեն միայն վնաս կտա Փաշինյանին: Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ այս իրավիճակը հաշվի առնելով, Մնացականյանին հեռացնելու խնդիրը օրակարգ բերել-չբերելու հարցում Փաշինյանը դեռ լուրջ մտորումների մեջ է: Սակայն կան նաեւ խոսակցություններ, որ Մնացականյանն ինքը կարող է գերադասել հեռանալ՝ դրանով բարդ վիճակի մեջ դնելով Փաշինյանին: Ծանր ժամանակներ են սպասվում, ու ինչքան էլ «առաջին ջութակահարը» Փաշինյանն է, Մնացականյանն էլ, որպես կատարող, իր հերթին է «ծանր մեղքի տակ» հայտնվելու հեռանկարի առաջ: Եվ հանուն նախարարական աթոռը պահելու, իմաստ չունի դրան գնալ, առավել եւս, որ «գործն անելուց» հետո հաստատ աթոռը նրան չի մնա: Ուստիեւ, ավելի լավ է Վանեցյանի ու Օսիպյանի օրինակով «շառից ու փորձանքից» ճիշտ պահին եւ հնարավորինս հեռու փախչել: Ի դեպ, կարծես միայն Մնացականյանը չէ այս վիճակում: Վերջին օրերին համառ հրապարակային խոսակցություններ կան նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Ավելին, որոշ աղբյուրներ անգամ տեղեկացրին, վարչապետն արդեն նախարարի հետ հանդիպել է՝ տեղեկացնելով նրան ազատելու մասին, եւ որ համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն մեր աղբյուրը պատկերը մի փոքր այլ է ներկայացնում: Այսինքն, որ իրոք մեծ է ամենամոտ ժամանակներս  Տոնոյանի՝ նախարարի պաշտոնը լքելու հավանականությունը, սակայն, ոչ թե հեռացնելու տարբերակով, այլ՝ սեփական նախաձեռնությամբ: Իսկ դրա կոմպրոմիսային տարբերակը կլինի այն, որ կներկայացվի, որպես վարչապետի հետ քննարկման արդյունքում համատեղ որոշում:

Ցնցված եմ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից․ Նիկոլ Փաշինյան

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА