o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունն ակտիվորեն լծվել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար հող նախապատրաստելու գործին

11.10.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կառավարությունն ակտիվորեն լծվել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար հող նախապատրաստելու գործին

ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻ ներկայացրած «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծին: Ըստ այդմ` Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը ներառելու է ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլեւ հստակ պատկեր է տալու բռնության տեսակների եւ դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ: Համենայնդեպս, այդպես է ասված ներկայացված նախագծում: Ներկայում հանրապետությունում չի իրականացվում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում: Երեւույթի տարածվածության, ծավալների եւ դրսեւորման ձեւերի մասին տեղեկատվությունը ստացվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունների հիման վրա, ինչը, ըստ Սոցապնախարարության, բավարար չէ իրավիճակը գնահատելու, օրինաչափություններն արձանագրելու եւ կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու համար: Նախագծով նախատեսվում է միասնական վիճակագրական համակարգի ստեղծումից զատ, ձեւավորել եւ զարգացնել ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման հստակ մեխանիզմներ: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, թե իր հերթին վիճակագրությունը թույլ կտա պարբերաբար վերլուծել ընթացիկ իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում վերանայել ոլորտի քաղաքականությունը: Իսկ ո՞րն է այն քաղաքականությունը, որը պետք է վերանայել: Ըստ էության, գեղեցիկ բառերի ներքո` որոշման նախագծում չի ասվում այն նպատակի մասին, ինչն ակնհայտ է: Սրանով փաստացի կառավարությունը հող է նախապատրաստում չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար, որը հետաձգել էին մինչեւ գալիք տարի: Այս նախագծով կառավարությունը կհաջողի ոչ թե ինչ-որ անհատների միջոցով ընտանիքում ֆանտաստիկ բռնությունների դեպքեր հորինել, այլ վիճակագրություն պահանջել համապատասխան լիազոր մարմնից, որն ամեն կերպ խոշորացույցով բռնություն է փնտրելու սրա կամ նրա ընտանիքում: Իսկ սա անհրաժեշտ է, որպեսզի կարողանան համոզել հանրության անտեղյակ զանգվածին, նույնն է թե պողոսներին, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը կա` իբրեւ կանանց նկատմամբ բռնության միտումները նվազեցնելու համար: Մինչդեռ իրականում նպատակը մեկն է` քայքայել ավանդական հայ ընտանիքը, որը հենց Ստամբուլյան կոնվենցիայի հիմքն է: Ընդ որում` այս մասին մենք չէ, որ բարձրաձայնում ենք, այլ նաեւ արեւմտյան մի շարք երկրների մասնագետներ, որոնց մասին առավել մանրամասն կներկայացնենք թերթի առաջիկա համարներում:

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА