o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս ոչնչատեսիլ ընթացքը պետք է կասեցնել». Լիլիթ Գալստյան

11.10.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս ոչնչատեսիլ ընթացքը պետք է կասեցնել». Լիլիթ Գալստյան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարվա շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկա էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լավագույնս տիրապետող տարբեր մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ, ում հետ զրուցեց «Իրավունքը»:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

«ԱՅԴ ՎԵՐՔԵՐԸ ՓԱԿԵԼԸ, ՄՈՌԱՆԱԼԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ»

Տիկին Գալստյան, այս շրջանում, երբ մի կողմից մեզ պարտադրվում է Ստամբուլյան կոնվենցիան, մյուս կողմից հետին պլան են մղվում ազգային արժեքները, որքանո՞վ են կարեւոր նման համաժողովները:

Նախ ողջունում եմ Մայր Աթոռի այս նախաձեռնությունը, մանավանդ եվրոպական երկրներից բանախոսների մասնակցությունը: Հետաքրքիր էր արդի մարտահրավերների մասին միջազգային փորձը լսել, բայց կարծում եմ` այս համաժողովը խորապես պայմանավորված էր նաեւ մեր ներհասարակական կյանքում ազգային արժեքների նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններով, ազգային արժեքների նսեմացմամբ, նաեւ ինստիտուտների խաթարմամբ: Մեր ինքնության ոսկե կոդը` ընտանիքը, լեզուն, հավատը, մշակույթը խաթարել նշանակում է խաթարել մեր հասարակությունը, պետականությունը, երկրի ընթացքը: Մեր հասարակությանը նետված մարտահրավերները կարծում եմ բոլորին են տեսանելի. շատ կարեւոր է հանրային գիտակցության մեջ արթնացնել, դարձյալ խոսել այն արժեքների մասին, որոնք պահելու եւ պահպանելու են նույն հասարակությունը` ավելի ֆունդամենտալ հող ստեղծելով պետականության համար: Անհնար է պատկերացնել ամուր, զարգացող, առաջանցիկ պետականություն, առանց այս արժեքների: Չմոռանանք եւ գնահատենք հայ եկեղեցու բացառիկ դերակատարությունը. հավատի, բարոյականության եւ հոգեւոր ինստիտուտը լինելով` պատմական ճակատագրի բերումով օբյեկտիվորեն մեր եկեղեցին դուրս է եկել իր բուն առաքելության սահմաններից, դարձել ազգակերտ, ազգապահպան ինստիտուտ, ինչ-որ առումով իր վրա վերցնելով բացակա պետության քաղաքական գործառույթները: Եվ զուր չենք Սահմանադրությամբ ամրագրել մեր Հայաստանյայց եկեղեցու բացառիկ դերակատարությունը£

«Փաշինյանն իրավունք չունի նախարարության ֆունկցիան վերցնել իր վրա». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

Եվ այսօր երկրի ղեկավարն ասում է` եթե որոշ եկեղեցականներ կառավարության ոտքի տակը քանդեն, ծնկի կբերվեն...

Խորը ցավով եմ արձանագրում առհասարակ այսպիսի խոսքի հնարավորության գոյությունը, այն էլ օվիկանոսից այն կողմ... Չեմ հասկանում` ի՞նչն է դրդում  վարչապետին երբեմն ասել բաներ, որոնք սեպվում են մեր քաղաքական խոսույթի, մեր մտածողության մեջ: Ցավալի է... Սրանք ճաքեր են, վերքեր, որոնց ամոքելը, մոռանալը շատ դժվար է լինելու: Վստահ եմ` մեր հասարակությունը չի կիսում այս վարքագիծը: Մենք ձգտում ենք ժամանակակից լինել, բայց ժամանակակից լինել բոլորովին չի նշանակում ուրանալ ինքնություն, ազգային արժեքներ, ազգային ինստիտուտներ: Պետք է կարողանանք որդեգրել այնպիսի ռազմավարություններ, որոնք իբրեւ հասարակություն` մեզ դարձնելու են անխոցելի եւ իբրեւ պետություն` մրցունակ:

«Տարրական դասարանի երեխաները սեռական բռնության մասին դասընթացներ են անցնելու» (Տեսանյութ)

«ԿԱՐԾԵՍ ԹԵ ՆՇԱՁՈՂԵՐ, ԱՐԺԵՔՆԵՐ, ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՄՆԱՑԵԼ»

Դուք նշեցիք ժամանակակից լինելու ձգտման մասին, բայց այն 21-րդ դարում ենթադրում է նաեւ խոսքի, մամուլի ազատություն: Մինչդեռ տեսնում ենք հարձակում մամուլի ակումբի վրա, իսկ ԱԺ-ում քննարկվում են խոսքի ազատությունն օրենսդրորեն սահմանափակելու տարբերակներ: Ի՞նչ կասեք այս մասին:

Հրապարակային իմ մի քանի արտահայտություններում ասել եմ` մեր հասարակությունը, իրականությունն իր բոլոր երեսներով տուրբուլենտ ցնցումների մեջ է. սա ազդում է մեր ազգի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա£ Կարծես թե, նշաձողեր, արժեքներ, սրբություններ չեն մնացել: Ինձ եւ շատերի համար անհասկանալի է Հայաստանի ուր գնալու տեսլականը, չկան հստակ ձեւակերպված պետական ծրագրեր: Թերթում եմ կառավարության բյուջեի կատարողականը եւ տեսնում, որ շատ ծրագրեր, ոլորտներ 30 տոկոսով թերկատարված են, երբ դրանք նախատեսված էին իրականացնել` համապատասխան ֆինանսական միջոցներով: Սա խոսում է պետության անստույգ ընթացքի, կադրային ձախողված քաղաքականության, տեսլականների բացակայության, նաեւ քաղաքական պատասխանատվության բացակայության մասինԱրցախյան չփակված պատերազմ ապրող երկիրը բարոյական եւ քաղաքական բոլորովին այլ նշաձողեր պիտի սահմաներ:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Գուցե ավելի կոշտ բնութագրումներով, բայց հենց այս մասին էր զգուշացնում Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն իր վերջին հարցազրույցում: Համակարծի՞ք եք:

Ցավոք, չեմ լսել Բալասանյանի հարցազրույցն ու չեմ կարող անդրադառնալ իր խոսքին: Բայց մենք բոլորս` քաղաքական գործիչ, թե պարզ քաղաքացի, ուղղակի բարոյական իրավունք չունենք Հայաստան-Արցախ բաժանարարների մասին խոսել-մտածել£ Սա պարտություն է, մեր բոլորի պարտությունն է, անգամ դավաճանություն է: «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ասող վարչապետը պատասխանատվություն ունի, նա պիտի կարողանա լիցքաթափել այս ծայրահեղ վտանգավոր մթնոլորտը: Պետության ռազմավարական ռեսուրսներից մեկն էլ ազգի բարոյահոգեբանական կլիման է եւ մթնոլորտը: Հանրային անհամերաշխության ներկա մթնոլորտը, որի մեջ այսօր ապրում է Հայաստանն, անթույլատրելի է. յուրաքանչյուրը դիմացինի մեջ հակառակորդ է տեսնում: Բռնության, ատելության խոսքի սարսափելի մթնոլորտում ենք ապրում. ո՞ւր ենք գլորվել, այս պաշարով ո՞ւր ենք գնալու:

Ծառայողական քննություն կլինի. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»

Որպեսզի չգլորվենք անդունդը, մի շարք հասարակական,մշակույթի, սպորտինույնիսկ խիստ տարբեր քաղաքական գործիչներ միասնական հայտարարությամբ են հանդես եկել` նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա, ինչի կարքին ունի մեր երկիրը ավելի քան երբեւէ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը:

160 մլն արժեցող բնակարան Երևանում, դստերը նվեր սուպերմարկետ. որտեղի՞ց Արցախի նախկին վարչապետին նման կարողություն

ՀՅԴ-ն` դեռ անցյալ տարի, երբ նոր սկսվեց Ռ. Քոչարյանի դեմ վարույթը, հայտարարությամբ հանդես եկավ` հորդորելով, որ ողջ գործընթացը զուտ իրավական դաշտում մնա եւ չվերածվի քաղաքական հաշվեհարդարի ու վրեժխնդրության: Ցավոք, հետագա ընթացքն այլ պատկեր արձանագրեց£ Դատական իշխանության նկատմամբ ճնշումներն ակնհայտ են: Սահմանադրական եւ մյուս դատարանների շրջափակումը, Ռ. Քոչարյանի գործով երկու դատավորների դեմ վարույթները թույլ են տալիս տալիս  պնդել, որ սա շատ հստակ քաղաքականացված եւ ուղղորդվող գործընթաց է: Այո, ես պնդում եմ, որ երկրում պետք է աշխատի քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, յուրաքանչյուր քաղաքական ուժ, անհատ պիտի գիտակցի, որ քաղաքական պատասխանատվության մուրճը միշտ իր թիկունքում է, կա քարերը նետելու եւ հավաքելու ժամանակը: Բայց այն վերաբերմունքը, որն այսօր դրսեւորվում է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ, Արցախի գործող եւ նախկին նախագահների գրավն ու միջնորդությունը մերժելը, նվաստացման ճանապարհ է: Ի վերջո, իսկապես, կարելի էր խափանման միջոցը փոխել ուրիշ ռեժիմով եւ արդար իրավական գործընթաց սահմանել: Քոչարյանը փախչող չէր, հաստատ£ Սա նաեւ կառողջացներ մեր հասարակությունը եւ դատական իշխանության նկատմամբ վստահություն կներշնչեր: Իշխանությունը մի կողմից խոսում է դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին, մյուս կողմից` կոշտ, բացահայտ ճնշումների ճանապարհով ցանկալի դատավճիռներ կորզելու ընթացքի մեջ է: Սա նահանջ է տանում պետականությունը: Վերջիվերջո, պետք է կարողանանք պետականորեն քաղաքական իմաստություն ունենալ առաջ նայելու: Ո՞ւր է գնում Հայաստանը, շարունակ մեզ դեպի ներքեւ են քաշում, ու չենք կարողանում այդ 30 տարվա վրեժխնդրության ցանցից դուրս գալ, կարծես, պատանդ ենք դարձել: Կարծում էի` մեր այսօրվա իշխանությունը կունենար կարմիր գծեր սահմանելու խոհեմությունը` ավելի ստեղծարար օրակարգերի շուրջ համախմբելով հասարակությունը: Բայց տպավորություն ունեմ, որ երկրի կառավարման հիմնական մոտիվացիան վրեժխնդրությունն է:

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին (տեսանյութ)

Իշխանությանն ուղղված ՀՅԴ-ի զգուշացնող դեղին քարտն, այսօր ակնհայտ է, որ, այսպես ասած, չանցավ: Կարմիր քարտը չի՞ ուշանում:

Քաղաքական մեծամասնությունը կարծես քաղաքական խլություն ունի, հակառակ նրա, որ վարչապետն ԱՄՆ-ում ասաց, թե երկխոսության պատրաստ է, սակայն գործնականում այլ է պատկերը: Անփորձ մեծամասնությունը ամբարտավան մեծամտությամբ է տառապում` կարծելով, թե իրենք ամեն ինչ գիտեն: Սա չի նշանակում, թե պիտի դադարենք բարձրաձայնել, մենք պայքարի այլ միջոցներ էլ ունենք: Գոնե հանրային գիտակցության դաշտում պետք է մտածողություն փոխել, որ այսպես չի կարելի, մանավանդ, որ իշխանափոխությունը կամ ժողովրդային զարթոնքը մեկ քաղաքական ուժի մենաշնորհը չէր: Մեր ժողովուրդը հավատաց, նրանք գեներացրին դրական սպասումների մի մեծ ալիք, որը չի սպասարկվում այսօր: Հանրության մի մեծ զանգվածի մոտ հուսահատության եւ հիասթափության թանձրոցող ալիք կա: Ուղղակի, չարենցյան բառերով ասեմ` այս ոչնչատեսիլ ընթացքը պետք է կասեցնել: Պետք է ազգովի գտնենք այն եզրերը, այն բանաձեւերը, որոնք մեզ արժանապատիվ հանգրվանի են տանելու:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձոր

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА