o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.10.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, թավշիստներ-փաշիստները աստիճանաբար շրջանառությունից հանում են «հպարտ քաղաքացու» կատեգորիան: Սկզբում Ամուլսարի հպարտ պահապաններին նրանք որակեցին «տգետ պողոսներ», իսկ հիմա էլ նախկին «հպարտներին» ինչ մակդիրներով ասես նախշում են: Սակայն բոլորից առաջ ընկավ կոկորդիլոսագետ մարզպետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով ոչ ավել-ոչ պակաս ժողովրդին անվանել է թափթփուկներ: Բնականաբար, Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանին ապօրինի պաշտոնանկ անելուց հետո Արարատի մարզի բնակիչները չեն հանդարտվում ու շարունակում են ցույցերը: Եվ Գրիգորյանի վկայությամբ. «Մարզպետն իրենն ասել է, իր որոշումը թողել է նույնը, ում որ նշանակել էր ժամանակավոր պաշտոնակատար` մնացել է նույնը, ոչ մի բան չի փոխվել: Նա դուրս եկավ, ժողովրդին վիրավորեց, ասաց` մի քանի թափթփուկ չեն որոշում, ես եմ որոշում: Ժողովուրդը շատ վիրավորված դուրս է եկել մարզպետարանի բակից եւ գնացել է գյուղ»:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերին զվարճացրեց Նիկոլի բանաձեւը, որ ժողովուրդն իր ընտանիքն է, իսկ երկիրը` օջախը: Եվ ահա ապրիլյան պատերազմի մասնակից ԱՐԵԳ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ շատ պարզ ու շիտակ փաստեց, որ Նիկոլը ստախոս է. «Ստո՛ւմ եք: Ժողովուրդը ձեր ընտանիքը չէ: Բոլորը ժողովրդի մի մասն են: Բոլորը, նույնիսկ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Պողոսը, Պետրոսն ու հարյուրհազարավոր մարդիկ: Դուք բոլորին ընդունո՞ւմ եք որպես եղբայր, քույր, ծնող, եթե անգամ նրանք սխալ են, մոլորյալ են, հանցագործ են: Չէ՛, չե՛ք ընդունում: Նրանք բոլորը բորոտներ են: Նրանք վատն են, դուք` լավը: Նրանք ձեզնից մեկը չեն: Ձեր ընտանիքը միայն լավերի համար ա: Ուրեմն` կեղծ են ձեր խոսքերը, փուչ, անտեղի: Երբ ժողովրդին իրապես համարենք ընտանիք, իսկ երկիրն` օջախ, մենք առաջ կգնանք, որովհետեւ կգա գիտակցությունը, որ լավն էլ, վատն էլ մերն են: Կհասկանանք, որ մեր սիրտը պիտի ցավի սխալ գործածի համար էլ: Կգիտակցենք, որ չկա իմ ու քո, չկան սեւեր ու սպիտակներ, չկա ախտ, որը մենք չենք ծնել: Կսկսենք հասկանալ, չատել իրար»: Դե հիմա հասկացա՞ք, թե ինչու այդպիսի մոլագարությամբ հակաբանակային քարոզչություն է իրականացվում: Չէ՞ որ Արեգի օրինակը պարզ հուշում է` դիրք պահած եւ զենքով հող պաշտպանած երիտասարդներին էլ չի ստացվի վերածել «վոժդին» պաշտող զոմբիների:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ բավականին ճշգրտորեն պատասխանել է, թե ինչու Սորոսի վաստակները զարմանալիորեն կոչ են անում հերոս չփնտրել պատերազմի դաշտում. «Նախ ասեմ, որ հերոսներին չեն փնտրում, հերեսներն իրենք են իրենց ապրած կյանքով, անցած ճանապարհով եւ կատարած սխրանքներով հերոսանումՉնայած ձեր համար նորմալ է փնտրելը, որովհետեւ սովոր եք փնտրել կերպարներ, ում վրա սոռոսի փողերը դնելով «հերոս» կսարքեք: Ակնհայտ է, չէ՞ արդեն, որ սոռոսի վաստակները կոնկրետ հանձնարարական են ստացել` իրար հերթ չտալով փչացնել հայրենիք ստեղծած, հայրենիք պահած, կռված տղերքի կերպարը, որը փորձում են դոմինոյի էֆեկտով տարածել բոլոր իրական հայրենասերների վրա: Հա, իհարկե, ձեզ պետք չեն իրական հերոսներ, որովհետեւ նրանք ունակ են համախմբելու. ձեզ պետք չէ իրական հայրենասրության շուրջ համախմբում, որովհետեւ ամբողջ աշխարհին է հայտնի սոռոսի գործելաոճը` պառակտում»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА