o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան ձերբակալել է ռազմական գործողության օնլայն քննադատներին. Al Arabiya

10.10.2019 22:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան ձերբակալել է ռազմական գործողության օնլայն քննադատներին. Al Arabiya

Al Arabiya պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան ձերբակալել է 21 հոգու, որոնք սոցցանցերում քննադատել են քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունը Սիրիայում: Անկարան նրանց մեղադրել է «ահաբեկչության քարոզչության» մեջ: Ըստ լրատվամիջոցի՝ ձերբակալությունները կատարվել են Թուրքիայի հարավարևելյան Մարդին քրդաբնակ քաղաքում: Իսկ Թուրքիայի ողջ տարածքում ահաբեկչության քարոզչության մեղադրանքով 78 գործ է բացվել:

Թուրքիան հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում շարունակվում են թուրքական բանակի ռազմական գործողությունները: Թուրքիան հայտարարել է, որ ռազմական գործողությունը հաջող է ընթանում: Իսկ քրդերը հայտարարել են, որ կասեցրել են թուրքական բանակի առաջխաղացումը:

Միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները Սիրիայի հյուսիսում: Ի պատասխան այս քննադատության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրոպական երկրներին: Էրդողանը սպառնացել է, որ եթե արևմտյան գործընկերներն իր գործողությունն անվանեն բռնազավթում, ապա Թուրքիան կբացի դեպի Եվրոպա տանող իր սահմաններն ավելի քան 3.5 մլն սիրիացի փախստականների առջև: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА