o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020-ի թրենդային ուղղությունների առաջատար տասնյակում

10.10.2019 21:22 ՄՇԱԿՈՒՅԹ
Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020-ի թրենդային ուղղությունների առաջատար տասնյակում

Հյուրանոցների Booking.com առցանց ամրագրման համակարգի պատվերով անցկացված հետազոտության արդյունքում կազմվել է 2020 թվականի համար թրենդային համարվող զբոսաշրջային ուղղությունների առաջատար տասնյակը, որում ընդգրկվել է նաև Երևանը:

Forbes-ը Հայաստանը ներառել է 2019 թվականի 18 լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցուցակում

Ցանկը կազմելու համար մասնագետները հարցում են անցկացրել վերջին 12 ամսում ճանապարհորդած կամ հաջորդ 12 ամսում ճանապարհորդություն նախատեսող չափահաս անձանց շրջանում:

Նրանց թիվն, ընդհանուր առմամբ, կազմել է 22,000, որոնց թվում՝ Ավստրալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ինդոնեզիայի, Կոլումբիայի և Հարավային Կորեայի 1000-ական քաղաքացիներ, ինչպես նաև Նոր Զելանդիայի, Թաիլանդի, Արգենտինայի, Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Հոնկոնգի, Խորվաթիայի, Թայվանի, Մեքսիկայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Սինգապուրի և Իսրայելի 500-ական քաղաքացիներ:

Առցանց հարցմանը մասնակցած անձինք իրենց պատասխաններն ուղարկել են օգոստոսի 9-28-ն ընկած ժամանակահատվածում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА