o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որպեսզի դիմադրելու ուժ ունենանք, քաղաքական վերնախավը պետք է ձեռք մեկնի հասարակությանը». Արամ Սաֆարյան (Տեսանյութ)

10.10.2019 18:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Որպեսզի դիմադրելու ուժ ունենանք, քաղաքական վերնախավը պետք է ձեռք մեկնի հասարակությանը». Արամ Սաֆարյան (Տեսանյութ)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ եւ բարձր հովանավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը` «Ամուր ընտանիք` հզոր հայրենիք» կարգախոսի ներքո: Համաժողովի կազմկոմիտեի անդամ, «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական-վերլուծական ՀԿ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ Վեհափառ Հայրապետի կողմից 2019 թվականը Ընտանիքի տարի հայտարարելուց հետո` մի քանի ամիս է, ինչ խորհում էին այս միջազգային համաժողովն իրականացնելու ուղղությամբ: 

«Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութությո՞ւն, թե՞ ծրագրավորված գործընթաց»

– Շատ առումներով ուրախ եմ, որ այն իրականություն դարձավ: Աննախադեպ բարձր մակարդակի ներկայություն ապահովված համաժողով էր, որն ընթացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ն` մեր քույր հասարական կազմակերպությունների, նախաձեռնությունների, մեր անհատ գործընկերների հետ, որոնց հետ համախոհ ենք, միասնական ջանքներով գլուխ բերեցինք համաժողովը: Դրա համար մեր առավելագույն կազմակերպչական, տեխնիկական ջանքներն ենք գործադրել: Մեր խորին համոզմամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը եւ ընդհանրապես` Հայ Առաքելական եկեղեցին բացառիկ առաքելություն եւ դերակատարություն ունի հայ ժողովրդի մեջ ավանդական արժեքները պահպանելու, մասնավորապես` հայկական ավանդական ընտանիքը պահպանելու եւ զարգացնելու ուղղությամբ: Հիմա բազում են մարտահրավերները, սպառնալիքները, որոնք դրսից ուզում են ներմուծել մեր հասարակական կյանք ինչ-որ նորամուծություններ, ընտանիքի կազմավորման նոր, անհասկանալի բանաձեւեր, որոնք մեր ժողովրդի համար անընդունելի են, մեր ինտելեկտուալների համար` անհասկանալի: Եվ որպեսզի այս ամենը կանխվի եւ դիմադրելու ուժ ունենանք ու կարողություն, հարկավոր է, որ հասարական, քաղաքական վերջին ամիսներին նկատված ակտիվության պայմաններում մեր պետությունը, մեր կառավարությունը, քաղաքական վերնախավերը ձեռք մեկնեն մեր հասարակությանը եւ համատեղ ուժերով ջանքեր գործադրեն ավանդական արժեքները պահպանելու համար, հատկապես պահպանելու եւ զարգացնելու հայկական ավանդական ընտանիքը այնպիսին, ինչպիսին նա պահել է հայ ժողովուրդը եւ հայկական պետությունը հազարամյակներ ի վեր:

– Պարոն Սաֆարյան, կարո՞ղ ենք ասել, որ ընտանեկան ավանդական արժեքների պահպանման պայքարում միջազգային մակարդակով դառնում ենք առաջամարտիկը:

– Կարծում եմ` այս համաժողովը շատ մեծ արձագանք է ունենալու, որովհետեւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու բարձր ներկայությունը` արքեպիսկոպոսի եւ եպիսկոպոսի մակարդակով, զեկուցողների, մասնակիցների լայն ընդգրկվածությունը եւ Բրյուսելի, Վիեննայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Հայաստանի ամենակարող ամենապատրաստված ինտելեկտուալ ուժերի ներկայությունն այս համաժողովին գալիս է ասելու, որ այստեղ բանաձեւվված արժեքները, այդ թվում` հայկական լրատվամիջոցների օգնությամբ, դառնալու են մեր ժողովրդի սեփականությունը: Եվ սա առիթ է, որ մեր ժողովուրդը մեկ անգամ եւս մտորի իր ավանդական արժեքներին, հայկական ավանդական ընտանիքին` գուրգուրանքով, սիրով, նվիրվածությամբ ու փայփայանքով վերաբերելու մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА