o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի քանի թափթփուկ չեն որոշում, ես եմ որոշում. Նորաշենի նախկին ղեկավարն՝ Արարատի մարզպետի մասին

10.10.2019 17:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մի քանի թափթփուկ չեն որոշում, ես եմ որոշում. Նորաշենի նախկին ղեկավարն՝ Արարատի մարզպետի մասին

Անցնող ամբողջ շաբաթը լարված էր Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների համար։ Վերջիններս բողոքի ակցիաներ էին իրականացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Բնակիչները մարզպետին մեղադրում են համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն ապօրինաբար կասեցնելու որոշման համար:

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք ՀՀ ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

Հիշեցնենք՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում, որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: 

Գրիգորյանն ասաց, որ այժմ ոչնչով չի զբաղվում, սպասում է առաջիկա ընտրություններին։

«Մարզպետն իրենն ասել է, իր որոշումը թողել է նույնը, ում որ նշանակել էր ժամանակավոր պաշտոնակատար՝ մնացել է նույնը, ոչ մի բան չի փոխվել։ Նա դուրս եկավ, ժողովրդին վիրավորեց, ասաց՝ մի քանի թափթփուկ չեն որոշում, ես եմ որոշում։ Ժողովուրդը շատ վիրավորված դուրս է եկել մարզպետարանի բակից և գնացել է գյուղ», - պատմեց Նորայր Գրիգորյանը։

Նա, ամենայն հավանականությամբ, կառաջադրի իր թեկնածությունը ՏԻՄ ընտրույթուններում։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА