o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էրեբունի-Երևան»-ի միջոցառումների ձևաչափը փոխվել է

10.10.2019 12:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Էրեբունի-Երևան»-ի միջոցառումների ձևաչափը փոխվել է

«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցող միջոցառումը կենտրոնական մեկ միջոցառման ձևաչափից փոխվել է, տոնակատարությունն անցկացվում է Երևանի 12 վարչական շրջաններում, այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը

Ինչ է փոխվել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևից հետո. «Ժողովուրդ»

«Երևանի քաղաքապետը բազմիցս է հայտարարել, որ մենք պետք է վարենք ապակենտրոն քաղաքականություն, որպեսզի կարողանանք Երևան քաղաքը համաչափ զարգացնել: Ապակենտրոն քաղաքականությունը չէր կարող չվերաբերվել նաև մշակույթին: Հստակ առաջադրանք ու խնդիր ունենք՝ այն միջոցառումները, որոնք տեղի էին ունենում Փոքր Կենտրոնում, հավասարապես բաշխել բոլոր վարչական շրջանների միջև: Բոլոր 12 շրջաններում կլինեն հավասարապես նույն տեխնիկական հագեցվածությամբ բարձրարժեք միջոցառումներ, և մեկ պաշտոնական միջոցառում կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում», - նշեց նա:

Հանրապետության կամ Օպերայի հրապարակում մեծ բեմահարթակ պատրաստելուց ու մեծ միջոցառում կազմակերպելուց այս տարի Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է: Պատճառն, ըստ փոխքաղաքապետի, այն է, որ երբ միջոցառումները կենտրոնանում են մեկ վայրում՝ քաղաքի տեխնիկական և մշակութային ամբողջ ներուժը հնարավոր չի լինում օգտագործել, արդյունքում՝ մի քանի արտիստներ են հնարավորություն ունենում ելույթ ունենալ, երևանցիներն էլ մշակութային բազմազանություն տեսնելու հնարավորություն չեն ունենում:

Մանրամասնելով միջոցառումների բովանդակության մասին՝ Տ. Վիրաբյանն առանձնացրեց. Աջափնյակ վարչական շրջանի բեմահարթակը տրամադրվել է փոփ-էստրադային երաժշտությանը, Ավան վարչական շրջանում կլինի մանկական երաժշտական հարթակ: Արաբկիրցիներն այս տարի դասական երաժշտություն կունկնդրեն, Դավիթաշենում միջազգային երաժշտություն կհնչի, Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդական երգի տրամադրություն կլինի:

Կենտրոն վարչական շրջանում ևս փոփ երաժշտություն կլինի, սակայն այս անգամ միջոցառումը տեղի կունենա ոչ թե Ազատության հրապարակում, այլ՝ Իսրայելյան փողոցում:

Հոկտեմբերի 19-ին Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները էստրադային երաժշտություն կլսեն, Նոր-Նորքի բնակիչները՝ էլեկտրոնային երաժշտություն:

Նորք-Մարաշի բեմահարթակը տրվելու է ազգագրական երաժշտությանը, Շենգավիթ վարչական շրջանում հեղինակային երգեր կհնչեն:

Քանաքեռ-Զեյթուն համայնքն այդ օրը կվայելի ռետրո երաժշտություն, Նուբարաշենցիներն էլ կբավարարվեն ռոք երաժշտությամբ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА