o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր մեկնում եմ երկրից, մի քանի գործուղում ունեմ». Արմեն Աշոտյան

09.10.2019 23:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Այսօր մեկնում եմ երկրից, մի քանի գործուղում ունեմ». Արմեն Աշոտյան

 Անցյալ տարի հունիսին Բրյուսելում ԵՎՐԱՆԵՍՏ Խորհրդարանական Վեհաժողովի նիստից հետո դուրս էի գալիս դահլիճից եւ ջրի ապարատի մոտ հանդիպեցի ադրբեջանական պատվիրակությանը։
– До свиданья, коллеги,- նիստի արդյունքներից գոհ (չեզոքացրել էինք բոլոր հակահայկական նախաձեռնությունները, անց էինք կացրել CEPA-ի վավերացման ակսելերացիայի մասին իմ հեղինակած բանաձեւը, Ադրբեջանական լանդրոմատի սկանդալը դարձրել էինք թեժ քննարկման թեմա եւ այլն)՝ լայն ժպիտով ասացի ես։
– Вы куда? В Ереван?,- եխիդնի հայացքով եւ արեւելյան լայնաժպիտ խորամանկությամբ արձագանքեց ադրբեջանցի մի հայտնի գործիչ։
– А как же, — հպաաարտ կեցվածքով հաստատեցի ես։
Ադրբեջանցին շարունակեց.
— Вот Вы вернётесь к себе, на Вас дело заведут, будет большой скандал, Вас посядят и мы … и мы будем очень рады, — իր ֆանտազիաներից դեմքի էլ ավելի եխիդնի եւ երջանիկ արտահայտությամբ անկեղծացավ նա։
(Այս պատմության մասին իմ որոշ գործընկերներ եւ ընկերներ գիտեին)։
Ասածս ինչ է՝ այսօր մեկնում եմ երկրից, մի քանի գործուղում ունեմ։ Ընկերներս շատ չկարոտեն։ Մրցակիցներս՝ շատ չուրախանան։ Հետ եմ գալու :) 
Հ.Գ. Ճանապարհին պատրաստվում եմ քնել, ենթարկվել ֆիզիոլիգիական այլ օրինաչափություններին, որոնց ընթացքում արած նկարների որակի համար պատասխանատվություն չեմ կրելու։ Հա, հիշեցնեմ, որ AEROFLOT GOLD CARD ունեմ, կարող է հանկարծ ԲԻԶՆԵՍ upgrade անեն :)։ Բարով մնաք։

Ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն մոտ օրերս live-ով կպատմի ձեզ հերթական մեծ սուտը. Արմեն Աշոտյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА