o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքական աղբամանն այն տեղն է, որտեղ դուք և ձեր թիմակիցներից շատերը ի վերջո անխուսափելիորեն հայտնվելու են. Armenia First

09.10.2019 17:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քաղաքական աղբամանն այն տեղն է, որտեղ դուք և ձեր թիմակիցներից շատերը ի վերջո անխուսափելիորեն հայտնվելու են. Armenia First

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

​​​​​​​«Հատ-հատ պատասխան եք տալու, արա՛…». Մենուա Հարությունյան

– Վիտալի Բալասանյանի զգուշացնումները Հայաստանի ու Արցախի անվտանգության վերաբերյալ ուղղված են եղել հայ ժողովրդին: Ու կարծես այդ սթափեցնող հայտարարությունները դուր չեն գալիս այսօրվա Հայաստանի անհայրենիք իշխանություններին: 
Դրա վառ ապացույցն Անվտանգության խորհրդի քարտուղարն է: Ամեն անգամ ավելի մեծ ջանասիրությամբ ու ամեն անգամ մեղմ ասած ավելի անհաջող ձևակերպումներով փորձում է կանխել Հայաստանի քաղաքացիների սթափվելու անխուսափելի անհրաժեշտությունը: Եթե այս իշխանությունը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Ձեզ է նվիրել այդ պայմանով, ապա ճիշտ կանեք շուտափույթ ազատվեք և՛ այդ պաշտոնից, և՛ այդ պարտականությունից:
Իսկ եթե Ձեզ ավելի հասկանալի բառապաշարով եք ուզում, ապա քաղաքական աղբամանն այն տեղն է, որտեղ դուք և ձեր թիմակիցներից շատերը ի վերջո անխուսափելիորեն հայտնվելու են:
Հ.Գ. Սյասներդ կտրեցիք, վեր ընգեցիք տըղներդ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА