o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահը ժամանակ ունի միայն Քարդաշյանի համար

09.10.2019 16:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախագահը ժամանակ ունի միայն Քարդաշյանի համար

Արմեն Սարգսյանն առաջնորդվում է դեռահաս տղայի հոգեբանությամբ։ Օրեր առաջ ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ համաձայն լուրերի կուլիսային մի քանի խոսակցություններ են եղել։ Մասնավորապես այն,որ Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին, որ ՀՀ ժամանող նախագահներին՝ մասնավորաբար Պուտինին ու Ռուհանիին նա դիմավորի օդանավակայանում, հետո նաեւ ճանապարհի, քանի որ ինքը գերզբաղված է գագաթաժողովի կազմակերպչական հարցերով։ Սակայն, մեր տեղեկություններով, նախագահը չափազանց քաղաքավարի հասկացրել է, որ չի պատրաստվում ստանձնել սոսկ «մարդ դիմավորողի» դեր, թեկուզ խոսքը այլ երկրների նախագահների մասին է։ Նշենք,որ այդ օրերին Արմեն Սարգսյանը բավականին պասիվ էր։ Սակայն այսօր նախագահ Սարգսյանը հանդիպել է ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանին վերջինիս հետ ունեցել մտերմիկ զրույց։ Չէ, մենք ամենեւին չենք ասում, որ Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումը պակա կարեւոր է, բայց դե ինչ անենք, որ ԵԱՏՄ երկրների նախագահները տղամարդիկ են եւ մի քիչ տարիքն առած: 

Հայաստանն աջակցել է Ռուսաստանին ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ

Այս ամենը հիշեցնում է այն դեռահաս պատանիներին, ովքեր ամեն ինչի պատրաստ են գեղեցկադեմ աղջիկների հետ զրուցելու համար։ Սակայն ավելի կարևոր գործերի համար ժամանակ չունեն։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА