o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանյան պոլիկլինիկաներում նոր դժգոհության ալիք է հասնունանում

09.10.2019 14:57 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Երեւանյան պոլիկլինիկաներում նոր դժգոհության ալիք է հասնունանում

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո պոլիկլինիկաներ դիմած քաղաքացիների մոտ նոր դժգոհություն է հասունանում: Բանն այն է, որ արդեն մոտ երկու ամիս  է որոշվել է, որ քաղաքացիները պետք է հերթագրվեն էլեկտրոնային եղանակով: Այսինքն, մտնելով պոլիկլինիկա, մոտենալով սպասարկող պատուհանին, ներկայացնելով անձը հաստատող թուղթ քաղաքացուն տրամադրվում է կտրոն, որի վրա նշված է օր, ժամՙ տեղամասային թերապեւտին մոտենալու համար: Այս նորամուծությունը դժգոհության ալիք է բարձրացնում քաղաքացիների մոտ: Iravunk.com-ն արդեն բազում հեռախոսազանգեր է ստանում առ այն, որ նորամուծությունն ավելորդ գլխացավանք է առաջացրել. «ժամերով հերթ ենք կանգնում մի թղթի կտորի համար, վատառողջ ենք, հազիվ ենք հասնում պոլիկլինիկա: Պարզվում է, որ մի անգամով չի վերջանում: Ամեն անգամ, եթե ուզում էս թերապեւտի մոտ մտնես, ստիպված պետք է հերթ կանգնես: Էլ չենք ասում, որ ծնողները երեխաների հետ ստիպված են լինում էլի հերթ կանգնել: Ամեն ինչ անում են, որ հիվանդ, վատառողջ մարդը մինչեւ բժիշկի մոտ հասնելը ավելի վատանա, նյարդայնանա»: 

Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ

Այս առիթով Iravunk.com-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանի հետ, տեղեկանալու, արդյոք այս նորամուծությունից առաջ, հաշվի են նստել քաղաքացիների կարծիքի հետ: Ըստ պրն Գեւարգյանի հաշվի են առել միջազգային փորձը։ «Չենք բացառում, որ կա նմանատիպ խնդիր, բայց այդ ամենն արվել է քաղաքացիների գործը հեշտացնելու համար, այդ ոլորտի հետ կապված բողոքներ միշտ են լինում»։ Նրա խոսքով ցանկացած նոր նախաձեռնություն սկզբնական շրջանում դժվար է հունի մեջ ընկնում: Զրուցակիցս վստահեցնում է, որ ամեն ինչ լավ է լինելու։ «Փորձելու ենք նույնիսկ այնպես անել, որ շարդիկ ամենաշատը հինգ րոպե սպասեն»:

ՀԳ.  Առաջին հայացքից թվում է դրական տեղաշարժ, հերթերի գոյացման խնդրի լուծում, սակայն այսօր երևանյան պոլիկլինիկաներում մեղմ ասած շիլաշփոթ է։ Հիվանդները, որոնց մեջ ներառված են հասարակական տարբեր շերտեր, տարիքային տարբեր խմբեր,ամենատարբեր հիվանդություններով, այսօր բողոքում են առողջապահական ոլորտի այս փոփոխությունից։ Հուսանք հետագայում նման նորամուծություններից առաջ հաշվի կառնեն նաեւ քաղաքացիների կարծիքը:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА