o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինն ու Բեռլուսկոնին հանդիպել են Սոչիում

09.10.2019 14:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պուտինն ու Բեռլուսկոնին հանդիպել են Սոչիում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հանդիպել են հոկտեմբերի 8-ին Սոչիում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Եթե ստիպված լինեմ հանդիպել Էրդողանի հետ, ապա դրանով չեմ հպարտանա». Ասադ

Ավելի վաղ Պուտինի հետ հանդիպման մասին Բեռլուսկոնին գրել էր Facebook-ի իր էջում: Մինչ այս հանդիպումը նրանք հանդիպել էին նաև հուլիսի 4-ին Հռոմում՝ Պուտինի Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ: Հագեցած օրվանից, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներից հետո Պուտինը հանդիպել էր Բեռլուսկոնիին օդանավակայանում: Այն ժամանակ իրենց ջերմ ողջույնի նկարները Բեռլուսկոնին նույնպես տեղադրել էր սոցիալական ցանցերում:

Երկու քաղաքական գործիչներն էլ պարբերաբար շնորհավորական ուղերձներ են հղում միմյանց ծննդյան տարեդարձերի կապակցությամբ, հաճախ հանդիպում են: Պուտինը մեկ անգամ չէ, որ ընդունել է Բեռլուսկոնիին Ռուսաստանում, նաև այն ժամանակ, երբ վերջինս ոչ մի քաղաքական պաշտոն չէր զբաղեցնում: Այդ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Ղրիմում, որից հետո Բեռլուսկոնին հայտնվել է ուկրաինական իշխանությունների «անցանկալի անձանց» ցուցակում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА