o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԼՈՒԾԵՑԻՆ ԳԵՐԽՆԴԻՐԸ

09.10.2019 22:30 ՍՊՈՐՏ
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԼՈՒԾԵՑԻՆ ԳԵՐԽՆԴԻՐԸ

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվում է Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 289 մարմնամարզիկ: Առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Իսկ հայ մարմնամարզիկների համար այն միակ հույսն է օլիմպիական ուղեգիր նվաճելու համար:

Մինսկ-2019. Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են

Օլիմպիական վարկանիշներ նվաճելու հնարավորություն տրված էր աշխարհի գավաթի խաղարկության 8 մրցաշարերի միջոցով, դրանից 2-ը Բաքվում էր, եւ հայ մարզիկները բաց են թողել մրցաշարերը: Մեր մարզիկները մասնակցել են Քոթբուսի եւ Դոհայի գավաթային փուլերին, տարեվերջում եւս մեկ փուլի կմասնակցեն Քոթբուսում եւ հաջորդ տարի նորից Դոհայում: Աշխարհի գավաթի խաղարկություններով ուղեգիր նվաճելու իրատեսական հույսեր չկան, եւ բոլոր ուժերը պետք է ներդրվեին աշխարհի առաջնությունում: Այստեղ մեր մարզիկները հասցրել են հաջողություն գրանցել: Բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր: Արդեն երրորդ անգամ Դավթյանը կմասնակցի օլիմպիական խաղերին, եւ անվանական ուղեգրով: Իսկ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն անցել է աշխարհի առաջնության եզրափակիչ: Հայ մարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր եւ 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին: Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր եւ զբաղեցրել է 13-րդ տեղը: Արթուր Դավթյանը եւս չի հաղթահարել որակավորման փուլը. Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում վաստակել է 13,666 միավոր: Նա 25-րդն է: Բազմամարտում հայ մարմնամարզիկի հաշվին գրանցվել է 80,898 միավոր: Այստեղ էլ նա 37-րդն էր: Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 12-ին եւ 13-ին: Արթուր Թովմասյանը օղակների վրա հանդես կգա հոկտեմբերի 12-ին: Իսկ մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանը բազմամարտում 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը: Այս արդյունքները բավականին հաջող են, կարելի է ասել` ակնկալիքներն իրականացված են: Եթե Արթուր Թովմասյանը եւս կարողանա նվաճել ուղեգիր, ապա առաջնությունը միանշանակ ծրագրային առումով հաջողված ու ստացված կհամարվի: Մեր մարմնամարզիկները լավ մարզավիճակում են, իսկ Օլիմպիական խաղերին էլ ավելի լրջորեն է պետք մոտենալ վարժությունների բարդության տեսանկյունից՝ մրցակցությունից դուրս չմնալու համար: Լավ մարզավիճակի արդյունք է նաեւ որ օրեր առաջ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, Թել Ավիվում մասնակցելով Իսրայելի բաց առաջնությանը, կարողացել են հաջողության հասնել: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել է առաջնության չեմպիոն, իսկ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ արծաթե մեդալակիր:                 

Դիտյատինի Գավաթ․ Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել թիմային հաշվարկում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА