o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի թիվ 1 խնդիրը. մեր երկիրը վերածում են ուլտրալիբերալիզմի կղզիացած որջի

09.10.2019 12:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի թիվ 1 խնդիրը. մեր երկիրը վերածում են ուլտրալիբերալիզմի կղզիացած որջի

Նախօրեին ուշագրավ լուր տարածեց ռուսական «Կոմերսանտը»` կապված ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցի, ավելի ճիշտ` առանձնազրույցների հետ: Այսպես, ըստ պարբերականի, «Դվինում» կայացած առաջին հանդիպումը տեւել է 10 րոպե եւ մի այդքան էլ` օդանավակայանի նրանց զրույցը: Մինչդեռ Փաշինյանը հայտարարեց` յուրաքանչյուրը ժամուկեսանոց երկու հանդիպման մասին` փորձելով դրանով ընդգծել, թե որքան փայլուն են ՌԴ նախագահի հետ հարաբերությունները:

«168 ժամ». Հայաստանը կարող է ընկնել տարածաշրջանի վտանգավոր խմորումների մեջ և տուժել. Պավել Ֆելգենգաուեր

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱՆՐ ՄԵՍԻՋՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ ԵՆ ԳԱԼԻՍ
Իրականում որքան է տեւել հանդիպումը, դա դեռ խնդրի մի կողմն է: Բայց եթե իրականում, Փաշինյանի ասած, ժամուկեսանոց հանդիպումներն են ճիշտ, ապա ստացվում է, որ ռուսական առաջատար լրատվամիջոցները պարզապես փորձում են այդ հանդիպումը ներկայացնել ոչ էական, որը որեւէ նոր բան չի տվել: Ընդ որում, նույնը կարելի է տեսնել նաեւ «Ռոսիա 24» պետական հեռուստաալիքի եթերում, այն էլ` «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի ժամանակ Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունից, որով նա ընդգծեց ՌԴ դեսպանատանը Վլադիմիր Պուտինի եւ Բելլա Քոչարյանի հանդիպման փաստը` շեշտելով. «Կարծում եմ, որ սա ոչ պատահականորեն ցույց է տալիս, որ Պուտինը, ինչպես նախկինում, մեծ հարգանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, եւ նրա վերաբերմունքը դատավարության նկատմամբ չի փոփոխվել»: Այն, որ Սոլովյովը ռուսական պաշտոնական քարոզչական դաշտում, այսպես ասենք, Կրեմլի հատուկ ներկայացուցիչներից մեկն է, հայտնի փաստ է: Դրանից զատ միանշանակ է նաեւ, որ «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման մեջ պարզապես բացառված է ավելորդ բառի ու տառի սպրդումը: Իսկ դա նշանակում է, որ Սոլովյովի այդ հայտարարությունը պետք է ընկալել` որպես Կրեմլի կողմից հայաստանյան իշխանական վերնախավին ուղարկված հերթական ընդգծված մեսիջը: Հերթական, քանի որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո իրար հաջորդող միանգամայն կոշտ մեսիջների պակաս չկա: Հիշեցնենք Լավրովի հայտարարությունը, որով, հազիվ թե առանց առնվազն Պուտինի իմացության, Փաշինյանին համեմատության մեջ դնելով Ալբանիայի վարչապետի հետ, նաեւ վերջնագրային տոնով հրապարակավ մատնանշեց այն սպասելիքները, որոնք արցախյան ուղղությամբ ոչ միայն ՌԴ-ն, այլ նաեւ մյուս երկու համանախագահ երկրներն ունեն Փաշինյանից: Իսկ ահա Սոլովյովն էլ ակնարկեց այն սպասելիքների մասին, որոնք ունի Կրեմլը Փաշինյանից, այս անգամ արդեն Քոչարյանի գործի հետ կապված: Ու դրան էլ պետք է գումարել «Կոմերսանտին», որն էլ ակնարկեց, թե Պուտին-Փաշինյան հանդիպումը որեւէ լուրջ բան չէր նշանակում. եթե տեւել է տասական րոպե, ապա դա կարող էր հերիքել, որ միայն հնչեցվեին այն, ինչը սպասվում է Փաշինյանից:
Սակայն մյուս կողմից նաեւ չմոռանանք, որ Պուտինը Փաշինյանի հասցեին Երեւանում նաեւ հրապարակավ դրվատանքի խոսքեր հնչեցրեց` ԵՏՄ գագաթաժողովի կազմակերպման եւ հատկապես դրանում Իրանի եւ Սինգապուրի ղեկավարների մասնակցության համար: Եվ դա հասկանալի է. այդ գագաթաժողովով Փաշինյանը փորձեց աշխարհաքաղաքական դիրք ի ցույց դնել, որը նկատվեց: Սակայն աշխարհաքաղաքական դիրք ասվածը ոչ թե մեկ քայլ է, այլ մշտական քայլերի շարք, ընդ որում` գործնական քայլերի եւ ոչ թե հռետորաբանության: Եվ գագաթաժողովին հաջորդած կոշտ մեսիջներն էլ հենց այդ քայլերի բացակայությունն են ֆիքսում: Այսինքն, կա´մ հստակորեն այս գլոբալ բեւեռում ես, կա´մ` հակադիր: Առավել եւս, որ այդ գլոբալ բեւեռ ասվածներն էլ են հարաբերական դարձել:

ԱՇԽԱՐՀՆ ԱՐԱԳՈՐԵՆ ՓՈԽՎՈՒՄ Է
Այսպես, եթե ընդամենը մեկ-երկու տարի առաջ ամեն պետություն կա´մ ԱՄՆ-ի ուղղությամբ էր քայլում, կա´մ` ՌԴ-ի, ապա ներկայումս պատկերը խիստ աղավաղված է: Ավելի կոնկրետ, ի՞նչ ասել է` ԱՄՆ-ի ուղղություն, եթե ամենածանր աշխարհաքաղաքական բախումները ներկայումս հենց ամերիկյան հարթակում են` պահպանողական հակումներ ցուցաբերող գործող վարչակազմի եւ ուլտրալիբերալների միջեւ: Ընդ որում, եթե ժամանակին կար այն մտածելակերպը, որ որքան էլ ներքին հարթակում բախվեն, մեկ է` ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը դրանից կմնա անփոփոխ, հիմա ակնհայտ է, որ այդպես չէ: Նաեւ հաշվի առնելով, որ Թրամփ-ուլտրալիբերալիզմ ամենածանր բախումները հենց արտաքին քաղաքական հարցերի շուրջ են: Վերջին թարմ դեպքը` Զելինսկու շուրջ սկանդալը, էլ չասած, որ Թրամփ-ՌԴ, Իրանի եւ Սիրիայի հարցերը դարձել են այդ ժանրի մշտական թեմաները:
Բայց նաեւ սխալ է սա բացառապես ներամերիկյան գործընթաց համարել. պահպանողականություն-ուլտրալիբերալիզմ պայքարը ներկայումս վերածվել է իսկական Երրորդ աշխարհամարտին, որի արդյունքներից էլ, առանց չափազանցության, կախված է ողջ աշխարհի ճակատագիրը:
Եվ վերադառնալով Հայաստանին` նկատենք, որ մեր իշխանությունները հենց այդ` պահպանողականություն-ուլտրալիբերալիզմ եւ ոչ թե ընդամենը ռուս-ամերիկյան հարաբերություններում կողմնորոշման խնդիր ունեն: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով, որ պահպանողականություն-ուլտրալիբերալիզմ պայքարի շատ դրվագների հետ կապված նկատվում է ոչ թե Մոսկվա-Վաշինգտոն հակամարտություն, այլ` համագործակցություն, թեեւ հիմնականում ի ցույց չդրվող: Նման համագործակցության տարրեր նկատվում են ինչպես Իրանի, Սիրիայի ուղղությամբ, այնպես էլ` հարավկովկասյան: 
Այս ամենին պետք է գումարել նաեւ այն հանգամանքը, թե այդ գլոբալ պայքարում ինչ դիրք են զբաղեցրել տարածաշրջանային նշանակության երկրները: Իրանի հարցը միանշանակ է. Թեհրանը եղել եւ մնում է ուլտրալիբերալիզմի հիմնական թիրախներից մեկը: Թուրքիան եւս, որ Օբամայի ժամանակներում պարբերաբար ուլտրալիբերալիստական գործիքներից մեկի դերում էր, վերջին տարիներին ակնհայտորեն փոխել է մոտեցումները, որի արդյունքներից մեկն էլ դարձավ, թեեւ ներքին հակասությունները պահպանող, սակայն այդ գլոբալ պատերազմում միանգամայն կայուն միավորի վերածված ՌԴ-Իրան-Թուրքիա համագործակցությունը: Շրջանցելով հաստաատող բազում դետալները ֆիքսենք նաեւ, որ արագորեն վերջնական հանգուցալուծման է մոտենում նաեւ սիրիական հակամարտությունը: Ընդ որում, որքան էլ ուլտրալիբերալիզմն այս վերջին փուլում փորձում է խաղարկել քրդերին, որոնք «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կոալիցիայի անվան տակ զբաղեցնում են Եփրատից արեւելք ողջ հատվածը, սակայն այդ վերջին խաղաքարն էլ արդեն ձախողվում է: Թրամփը պարզապես որոշեց ետ քաշել քրդերին պաշտպանող ամերիկյան զորքերը` այս բացատրությունը տվեց. «ԱՄՆ-ը պետք է Սիրիայում մնար 30 օր, դա տարիներ առաջ էր: Մենք մնացինք եւ խրվեցինք առանց նպատակի մարտի մեջ… Ժամանակն է, որպեսզի մենք դուրս գանք այդ անհեթեթ ու անվերջ պատերազմներից: Մենք պայքարում ենք, երբ այդ պայքարը բխում է մեր շահերից: Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանն ու քրդերն այժմ պետք է ինքնուրույն լուծեն խնդիրը...»:

ԱԳՆ.ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այսպիսով` սիրիական հակամարտությունը կարելի է համարել ավարտված` ուլտրալիբերալիզմի պարտությամբ: Ամենայն հավանականությամբ, արագորեն նույն արդյունքը կունենա նաեւ Իրանի շուրջ մեծ հակամարտությունը: Զուգահեռաբար ուլտրալիբերալիզմի շարունակվող թուլացում է նկատվում նաեւ Եվրոպայում, եւ քիչ հավանական է թվում, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում այդ ընդհանուր ֆոնը կփոխվի:
Գանք մեր տարածաշրջանին: Ինչպես ցույց տվեց Ալիեւի հետ Պուտինի վերջին հանդիպումը, Բաքուն եւս միանգամայն ակտիվ ընթացքի մեջ է դեպի ռուսական աշխարհաքաղաքական ուղեծիր: Թբիլիսիում եւս զգացվում են նման քայլեր, որոնք թեեւ ներկայումս բավականին զգուշավոր են, սակայն գնալով միայն կակտիվանան:
Կարճ ասած, աշխարհով մեկ, առավել եւս մեր մեծ տարածաշրջանում` Հայաստանը շրջապատող ողջ տիրույթում նկատվում է պահպանողականության դիրքերի էական, ավելի ճիշտ` հաղթական ամրապնդում: Եվ միայն Հայաստանում է, որ իշխանական համակարգը լիովին լցված է ուլտրալիբերալներով: Ու ինչքան էլ Փաշինյանը փորձի հակումներ ի ցույց դնել դեպի ՌԴ եւ ԵՏՄ, նշված իրողությունը դրանից չի փոխվում. ուլտրալիբերալիզմը տարաբնույթ սորոսածինների տեսքով Հայաստանում մի բան էլ ամրապնդում է դիրքերը: Եվ ասել, թե դրսից, այդ թվում` Մոսկվայից չեն տեսնում այդ պատկերը, միամտություն կլիներ: Նաեւ, որ այդ իրավիճակի թիվ 1 պաշտոնական պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА