o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԴ-Ի ՆՄԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՆԱԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՆՈՎ»

09.10.2019 21:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՌԴ-Ի ՆՄԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՆԱԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՆՈՎ»

Ալիեւն օրերս սկանդալային տոնով պատասխանելով Փաշինյանի` «Արցախը Հայաստան է» հայտնի հայտարարությանը, հիշատակեց նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս արած հայտարարությունը: Հիշեցնենք, Լավրովն էլ իր հերթին էր Փաշինյանի նույն մտքի հետ կապված համեմատություն անցկացրել Ալբանիայի հետ, նշելով, որ նման հայտարարությունը չի նպաստում քաղաքական երկխոսությունը առաջ տանելուն: Ի՞նչ ենթադրել այս ամենից, ինչո՞ւ Ալիեւը նման հայտարարություն հնչեցրեց ՌԴ-ից` անձամբ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, փորձեցինք հետաքրքրվել Արցախի խորհրդարանի պատգամավոր ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆԻՑ, ով մտահոգություն հայտնելով` նախ ասաց.

«ՓՈՐՁԵԼ ԽԱԲԵԼ ԱՅԴ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

- Վերջին մեկուկես տարին փաստեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում, ցավոք, կա ակնհայտ «սառնություն»: Որքան էլ մենք փորձենք սա կոծկել, այն գնալով շատ տեսանելի է դառնում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարությունից մոտ երկու ամիս հետո Ալիեւի արձագանքին, այն էլ Ռուսաստանում, ավելին՝ ՌԴ նախագահի ներկայությամբ, բնականաբար, դա որոշակի մեսիջ իր մեջ պարունակում է: Առավելեւս, որ Լավրովը եւս արձագանքել է ՀՀ վարչապետի ասածին, բայց ցայսօր չի արձագանքել Ալիեւի ասածներին: Սրանից հայկական կողմը պետք է որ անհրաժեշտ եզրակացություններ անի իր հետագա գործողությունների համար:

«ՇԱՏ-ՇԱՏԵՐՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ՝ ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ»

- Պարոն Բաղրյան, ասացիք, որ դա իր մեջ ինչ-որ մեսիջ է պարունակում: Ինչի՞ մասին կարելի է եզրակացնել:

- Մեսիջն այն է, որ նման վերաբերմունքը ՌԴ-ի կողմից քարտ-բլանշ է Ադրբեջանին` ինչ-ինչ գործողություններ սկսելու համար: Այսպես ասած, տպավորություն է, որ ՌԴ-ն հող է նախապատրաստում Ադրբեջանին  արդարացնելու համար, եթե հանկարծ նա փորձի կրկին անգամ դիմել արկածախնդրության: Ամեն դեպքում, ՌԴ-Հայաստան` գնալով սառնացող հարաբերությունները առաջին հերթին լավ չեն Հայաստանի համար: Հաշվի առնելով, որ Ալիեւը իր հերթական հայտարարությունը արել է ոչ թե Բաքվում, այլ՝ Ռուսաստանի նախագահի ներկայությամբ՝ մեսիջ հղելով հայկական կողմին, որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է ՌԴ նախագահը: Եվ ուղղակի մատների արանքով նայել դրան, ճիշտ չէ, անհրաժեշտ է համապատասխան եզրակացություններ անել:

«ԲԱՆԸ ՀԱՍԵԼ Է ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԸ ՀԱՅԻՆ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ Է ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ԽՈՍՔԵՐՈՎ»

- Հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմն է մեղավոր նման հարաբերությունների համար:

- Միանշանակ հայկական կողմն է իր գործողություններով հասել դրան: Ավելին, ըստ իս՝ ՌԴ-ի նման կեցվածքը որոշակիորեն պայմանավորված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործոնով: Սա մեկ անգամ եւս ընդգծեց նաեւ Պուտինի այցի ժամանակ Բելլա Քոչարյանի հետ հանդիպումը: Եվ այդ փաստը ինքնին շատ խոսուն է, այսինքն՝ Քոչարյանը մնում է կալանքի տակ, բայց ՌԴ նախագահի համար նա շարունակում մնալ որպես ՀՀ երկրորդ նախագահ: Ես նորից եմ կրկնումեթե ոչ ամբողջությամբ, ապա հաստատ Քոչարյանին կալանքի տակ պահելու գործոնն ինչ-որ չափով ազդել է ՌԴ-ի նման վերաբերմունքի վրա: Բայց, ինչ խոսքխնդիրը  միայն Ռոբերտ Քոչարյանը չէ: Ըստ իս, խնդիրը Հայաստանի եւ Արցախի այսօրվա վիճակն է, այն վտանգները, որոնք սպառնում են ոչ միայն Արցախին, այլեւ՝ ամբողջ հայությանը: Օգտվելով առիթից` պետք է ասեմ, որ շատ ճիշտ եմ համարում մի քանի տասնյակ մտավորականների հայտարարությունն առ այն, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է եւ որ վերջինս օր առաջ պետք է ազատ արձակվի: Ինքս էլ շուտով կմիանամ այդ հայտարարությանը:

«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՏԵՍԱԿ ԼՂՈԶՎԱԾ Է, ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ՉԷ»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА