o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մնացականյանի պաշտոնանկությունը Փաշինյանի համար դառնում է վտանգավոր

09.10.2019 11:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մնացականյանի պաշտոնանկությունը Փաշինյանի համար դառնում է վտանգավոր

Մեր վերջին հրապարակումներից մեկում առիթ ունեցել էինք ենթադրել, որ Փաշինյանն արցախյան բանակցությունները, ավելի կոնկրետ` Մինսկի խմբի հայտնի վեցկետանոց առաջարկին վերջնական եւ հստակ պատասխան տալը մի փոքր էլ ձգելու վերջին քայլ ունի` ԱԳ նախարար Մնացականյանի պաշտոնանկությունը: Դրանից հետո կգա նոր նախարար, ով պետք է նախ` հունի մեջ մտնի, ապա` ճանաչողական հանդիպումներ ունենա համանախագահների եւ ադրբեջանական կողմի հետ, եւ նոր միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունենրը շարունակելուց:

ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը

Եվ ահա, այս օրերին նախ` խոսակցությունների, ապա` հրապարակային մակարդակով սկսեցիօն լուրեր շրջանառվել Մնացականյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Ըստ այդ խոսակցությունների, Փաշինյանի համար Մնացականյանի պաշտոնանկության առիթ կարող է դառնալ այն սուր իրավիճակը, որը ձեւավորվել է ՀՀ-ՌԴ հարաբերություններում, եւ որը հանգեցրեց այն աննախադեպ, առավել քան կոշտ եւ վերջնագրի տեսք ունեցող հայտարարությանը, որով օրերս հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Դրան էլ կգումարվեն այլ մեղքեր. Մնացականյանին այդպես էլ չհաջողվեց որեւէ լուրջ շփում ստեղծել ԱՄՆ իշխանական վերնախավի հետ, նրա դեսպաններն անգամ մեկ լումայի ներդրում չբերեցին Հայաստան, եւ այդպես շարունակ:

Սակայն, ըստ մեր միանգամայն արժանահավատ աղբյուրների, բանակցային գործընթաի պատճառաբանությամբ Մնացականյանից ազատվելը Փաշինյանի համար լուրջ խնդիրներ է պարունակում: Նախ, իր այդ հայտարարությամբ Լավրովն ուղղակիորեն մեղադրանքներն ուղղեց անձամբ Փաշինյանին` նրա «Արցախը Հայաստան է» արտահայտությունը համեմատելով Ալբանիայի հետ: Ապա, հենց այդ հայտարարաությունը ՌԴ ԱԳ նախարարը գնահատեց, որպես բանակցությունենրն արգելակող: Վերջապես, բոլորն են հասկանում, որ իրականում արցախյան բանակցային գործընթացի, հայ-ռուսական հարաբերությունների եւ հիշատակված մյուս բոլոր հարցերով առաջնային ֆիգուրանտը ոչ թե Մնացականյանն է, այլ` Փաշինյանը, եւ այս պահին վարչապետի կոպիտ սխալները նախարարին վերագրելով` նրա պաշտոնանկությունը, հենց այդ տեսքը կստանա, որի մասին խոսեցինքն` բանակցային ժամանակ շահելու: Ընդ որում, ըստ աղբյուրի, այդ մասին Փաշինյանին եւս մեսիջներ հղվել են, ավելին, Լավրովը թիրախավորելով անձամբ Փաշինյանին, նաեւ դրանով հերթական մեսիջը հղեց: Այսինքն, որ պատասխաններ եւ քայլեր սպասում են ոչ թե ԱԳ նախարաարից, այլ` հենց վարչապետից, եւ նախարարին խաղից հանելը բանակցություններում թայմ-աուտ հայտարարելու առիթ չի դառնա: Ի դեպ, այդ իրավիճակը հենց Մնացականյանի օգտին է աշխատում. եթե նրա պաշտոնանկությունը պետք է համանախագահ երկրների կողմից սվիններով ընդունվի, ապա օգուտի փոխարեն միայն վնաս կտա: Ըստ այդմ էլ, համաձայն աղբյուրի, Մնացականյանին հեռացնելու խնդիրը օրակարգ բերել-չբերելու հարցում Փաշինյանը դեռ լուրջ մտորումների մեջ է:

Սակայն կան նաեւ խոսակցություններ, որ Մնացականյանն ինքը կգերադասի հեռանալ: Ծանր ժամանակներ են սպասվում, ու ինչքան էլ «առաջին ջութակահարը» Փաշինյանն է, Մնացականյանն էլ, որպես կատարող, իր հերթին է «ծանր մեղքի տակ» հայտնվելու: Ուստիեւ, ավելի լավ է Վանեցյանի օրինակով «շառից ու փորձանքից» ճիշտ պահին եւ հնարավորինս հեռու փախչել: 

Ք.Սարգսյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА