o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՄ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ Ե°Վ ՆԱԽԿԻՆՈՒՄ, Ե°Վ ՀԻՄԱ ՀԱՄԱՄԻՏ ԵՄ»

09.10.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԻՄ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ Ե°Վ ՆԱԽԿԻՆՈՒՄ, Ե°Վ ՀԻՄԱ ՀԱՄԱՄԻՏ ԵՄ»

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը կրկին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, դրա հետեւանքներին եւ տվել բավական կոշտ գնահատականներ: Իսկ ավելի վաղ նա հայտնել է, որ ելքը մեկն է` պետք է Փաշինյանը հրաժարական տա, հրաժարական տա նաեւ նրա կառավարություը, ու այսօրվա խորհրդարանը տուն գնա: Թե ինչպես է վերաբերվում այս հայտարարությանը Վ. Բալասանյանի մարտական ընկեր, ռազմական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, «Իրավունքը» պարզեց նրանից:

«Ծխելը սեքսուալ է…». հակածխախոտային օրենքը հետաձգվեց

- Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, մենք բոլորս լավ հասկանում ենք Վիտալի Բալասանյանի լուրջ կերպար եւ լուրջ մարդ լինելը: Եթե ինքն ինչ-որ բան ասում է` անհիմն չի լինում: Ես իմ զինակից ընկերոջ հետ ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա համամիտ եմ: Վստահ եմ` ներկայիս իշխանությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պետք է վայր դնի իր գործունեության մանդատները ու հեռանա երկրի կառավարումից: Գիտեք, հարկավոր չէ հասնել ամենավերջին անելանելի վիճակին, կորցնել պետականություն, նոր հետո խփենք մեր գլխին: Այն, ինչ հիմա ասում եմ, հավանական է, մեր հասարակությունում շատերի համար ոչ այդքան հաճելի կլինի, բայց պետք է հասկանալ` ինչ է հարկավոր մեզ հիմա, ինչպե՞ս ենք պատկերացնում մեր երկրի կառավարումը, ի՞նչ է մեզ պետք եւ մեր ժողովրդին:

Իշխանությունը կո՞ղմ է նույն սեռի անձանց ամուսնության գրանցմանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА