o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրբելյանի հետ խոսել եմ, ուրախացել էր». փաստաբան

09.10.2019 09:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Օրբելյանի հետ խոսել եմ, ուրախացել էր». փաստաբան

Այս տարվա մարտի 29-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի թեթեւ ձեռքով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվետսական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ազատվեց թատրոնի տնօրենի պաշտոնից: Հենց այդ օրվանից օպերային թատրոնում անդորրը խախտվեց, ու թատրոնի 600-700 աշխատակից, մի կողմ թողած իրենց ստեղծագործական եւ տեխնիկական աշխատանքները, յուրաքանչյուրը մի փաստաբան դարձած սկսեցին օրենք ուսումնասիրել, որպեսզի ցանկացած պահի պաշտպանեն Օրբելյանի շահերը:

Սեւ ու սպիտակի տարվող քաղաքականությունը կործանելու է դատական համակարգը. Գեներալի փաստաբանը ահազանգում է

Այնուամենայնիվ, Նազենի Ղարիբյանի «հերոսությունից» հետո, երբ թատրոնի աշխատանքը խաթարվեց, բողոքի ալիքներից ու ցույցերից հետո բանը հասավ «դիվան բաշուն»` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, ընդունելով թատրոնի աշխատակազմին, գլխների տակ փափուկ բարձ դրեց ու խոստացավ, որ կպատժի «չարություն» արած պաշտոնյային` Նազենի Ղարիբյանին: Իսկ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվն էլ, հույսով լցված, մանկան նման հավատալով, գնացին իրենց երկրորդ տուն` Օպերային թատրոն` աշխատելու, մինչեւ վարչապետը կպատժի չար «ծյոծյային»: Ինչեւէ, վարչապետից արձագանք չստանալով` Կոնստանտին Օրբելյանը միանգամից երկու հայցով եւ մի քանի պահանջով դիմել էր դատարան:

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, դատարանը ամբողջությամբ բավարարել է Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի: «Իրավունքի» հետ զրույցում դա հաստատեց փաստաբան ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

- Դատարանը վճռով բավարարել է մեր հայցն ամբողջությամբ: Առաջինը անվավեր է ճանաչվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի թիվ 16Ա հրամանը, որով Կ. Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: Այսինքն` դատարանի վճռով պարոն Օրբելյանը վերականգնվել է թատրոնի տնօրենի պաշտոնում: Ունեինք նաեւ դրամական պահանջներ` աշխատանքային օրենսգրքով նախատեսված պահանջն էր, որով մենք պահանջում էինք նաեւ թատրոնից, ոչ նախարարությունից, վճարել պարոն Օրբելյանի հարկադիր պարապուրդի գումարը, սկսած իր աշխատանքից ազատման օրվանից, մինչեւ իր աշխատանքի վերականգնվելու օրը: Այդ պահանջը եւս բավարարել է դատարանը, եւ սկսած 2019 թվականի ապրիլի 1-ից պետք է հաշվարկվի չվճարված պարապուրդի գումարը` միջին ամսական աշխատավարձի չափով, եւ վճարվի պարոն Օրբելյանին:

- Այսինքն` Օպերային թատրո՞նը պիտի վճարի Օրբելյանի պարապուրդի գումարը, այլ` ոչ նախարարությո՞ւնը:

- Այո, Օպերային թատրոնը, որովհետեւ Կ. Օրբելյանը աշխատավարձ ստանում էր Օպերային թատրոնից: Այս գործով դատարանում պատասխանող էր ներգրավված ե՛ւ նախարարությունը, ե՛ւ  Օպերային թատրոնը: Բացի դրանից, պահանջներում կային նաեւ դատական ծախսեր, որը դատարանը մասնակի է բավարարել, փաստաբանի վարձատրության գումարը դատարանը, որպես խելամիտ վարձատրություն 470 հազար  դրամի չափով է բավարարել, որը եւս պետք է վճարվի նախարարության եւ Օպերային թատրոնի կողմից, երկուսը միասին պետք է վճարեն: Կա նաեւ պետական տուրքի գումար, Օրբելյանի պարապուրդի գումարի, որքան հաշվարկվի, երկու տոկոսի չափով,  պետք է վճարվի նաեւ որպես պետական տուրք` նախարարության եւ օպերային թատրոնի կողմից:

- Պարոն Մարտիրոսյան, իսկ ե՞րբ վճիռն օրինական ուժի մեջ կմտնի:

- Ինչպես ընդհանուր կարգն է` քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված, ուժի մեջ է մտնում վճիռը հրապարակելուց 30 օր հետո: Իսկ եթե բողոքարկվեց Վերաքննիչ դատարան, արդեն պետք է սպասենք, թե վերին ատյաններում ինչ վճիռ կկայացնեն: Եթե չբողոքարկվեց, վճիռը օրինական ուժ կստանա, Կ. Օրբելյանը արդեն կվերականգնվի օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում:

- Իսկ խոսե՞լ եք Կ. Օրբելյանի հետ, նա տեղյա՞կ է:

- Այո խոսել եմ արդեն, Հայաստանում չէ` Միացյալ Նահանգներում է, տեղյակ է եւ ուրախացել էր:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ինչ են խոսել Ալիեւն ու Փաշինյանը

Ամբողջությամբ կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունքում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА