o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լյուսի Թութունճյան պատկերասրահը 10 տարեկան է

08.10.2019 23:28 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լյուսի Թութունճյան պատկերասրահը 10 տարեկան է

Հոկտեմբերի 7-ին Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ հոբելյանական հանդիպում-ցերեկույթ Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատանը կից ստեղծված «Լյուսի Թութունճյան» ցուցասրահի հիմնադրման տասնամյակի առթիվ, որին մասնակցում էին հայաստանցի բոլոր այն արվեստագետները, ովքեր նախորդող տասը տարիների ընթացքում համագործակցել են ցուցասրահի հետ։

50-55 տարեկան տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել


Հոբելյանական հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան և «Լյուսի Թութունճյան» ցուցասրահի տնօրեն Հակոբ Հավաթյանը, ով մեծապես կարևորելով հայաստանյան նշանավոր արվեստագետների մեծ խմբի հետ տասնամյա արդյունավետ աշխատանքը՝ նշեց, որ այն կարևոր հիմքը, որը դրվել է նախորդող տասը տարվա ընթացքում մեծապես պետք է նպաստի հետագա առավել լայնածավալ գործունեության համար։ Հ․ Հավաթյանը առանձնահատուկ կարևորությամբ շեշտեց այն փաստը, որ իրենք մշտապես ձգտել են, որպեսզի Հայրենիքից դուրս տարբեր սերունդների հայաստանցի արվեստագետներ հնարավորություն ունենան ցուցադրվելու, իրենց գործունեությունը հանրահռչակելու՝ դրանով իսկ ճանաչում բերելով Հայաստանին։ 
Հանդիսությանը ելույթ ունեցան նաև գեղանկարիչներ Փարավոն Միրզոյանը, Կառլոս Սայադյանը, Խաչիկ Աբրահամյանը, Գագիկ Ղազանչյանը և Արա Շահումյանը։ Վերջինս ցուցասրահի տասնամյա արդյունավետ գործունեության գրավականներից մեկն էլ հենց այն հանգամանքը համարեց, որ գործն իրականացվում է արհեստավարժ թիմի կողմից և այն աշխատանքը, որը կատարվում է ցուցասրահի պատասխանատուների կողմից ամբողջությամբ ծառայեցվում է մեր Հայրենիքին ու հայկական մշակույթին։
Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը, ամփոփելով  «Լյուսի Թութունճյան» ցուցասրահի տասնամյա գործունեությունը, հատուկ շնորհակալություն հայտնեց Հակոբ Հավաթյանին անձնվեր աշխատանքի համար՝ ցանկանալով նորանոր հաջողված ձեռնարկների իրագործում։
Հայ կերպարվեստի հիմնադրամի անունից Խաչիկ Աբրահամյանը դիպլոմ հանձնեց Հակոբ Հավաթյանին՝ հայաստանցի նկարիչների անունից հատուկ շնորհակալություն հայտնելով տասը տարի շարունակ իրականացրած հսկայածավալ աշխատանքի համար, որը նպաստել է գեղեցիկ արվեստը տարածելու կարևոր առաքելությանը։
Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատանը կից ստեղծված «Լյուսի Թութունճյան» ցուցասրահն անցնող 10 տարիների ընթացքում մշակութային լայն գործունեություն է ծավալել՝ կազմակերպելով 103 ցուցահանդես։ Ավելի քան 130 արվեստագետ աշխարհի տարբեր երկրներից և հատկապես Հայաստանից սերտորեն համագործակցել են ցուցասրահի հետ։ Տարիների ընթացքում ցուցասրահը կարողացել է դառնալ Հայաստանի և Լիբանանի միջև մշակութային ու հատկապես կերպարվեստի բնագավառում ամուր  կամուրջ։ Կարևոր է նաև այն, որ «Լյուսի Թութունճյան» ցուցասրահը դարձել է մտերմիկ միջավայր բոլոր արվեստագետների համար, ինչպես նաև՝ հարազատ տուն բոլոր արվեստասերների համար։ Ցուցասրահի հիմնադրման տասնամյակը լավագույն առիթ է վերարժևորելու անցած ուղին և ստացած կենսափորձը՝ իբրև կարևոր ձեռքբերում հետագա ծրագրերի իրագործման նպատակով։ 
«Լյուսի Թութունճյան» ցուցասրահի տնօրինությունը և վարչությունը մինչև տարեվերջ նախաձեռնել են մի շարք հոբելյանական հանդիսություններ, որոնց միջոցով իրենց երախտիքի խոսքն են հայտնելու բոլոր այն անձանց, ովքեր տասը տարի շարունակ աջակցել են ցուցասրահի գործունեությանը։

Տարեկան 30-35 հազար հայի փոխարինում ենք 25-30 հազար պակիստանցիով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА