o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զլատան․ «Արձանս ինձ ավելի շատ է դուր գալիս, քան Ռոնալդուին՝ իրենը» (լուսանկար)

08.10.2019 22:05 ՍՊՈՐՏ
Զլատան․ «Արձանս ինձ ավելի շատ է դուր գալիս, քան Ռոնալդուին՝ իրենը» (լուսանկար)

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր արձանի մասին, որը գտնվում է «Մալմյո» ակումբի ստադիոնի հարևանությամբ:

«Եթե դուք եկել եք Շվեդիա և ցանկանում եք տեսնել նշանակալի ինչ-որ բան, ապա այցելեք իմ արձանին: Ոչ թե արքայի արձանին, այլ իսկական արձանին՝ արքայի հանդեպ ամենայն հարգանքով: Ինձ համար մեծ պատիվ է Մալմյո քաղաքում արձան ունենալը: Որտեղ էլ լինեմ, ներկայացնում եմ Շվեդիան, քանի որ այն իմ տունն է: Անում եմ ամեն ինչ, որպեսզի լավագույնս ներկայացնեմ իմ երկիրը:

Ինձ դուր է գալիս խաղալ ավելի ազատ, բայց պետք է անեի այն, ինչ Էմերին էր պահանջում․Մխիթարյան

Ինչ վերաբերում է արձանիս, ապա քիչ եմ մտածում նրա տեսքի մասին: Այն չպետք է լինի հաճելի կամ գեղեցիկ, այն պետք է ինչ-որ բան նշանակի: Այնուամենայնիվ, այն ինձ դուր եկավ: Ամեն դեպքում, արձանս ինձ ավելի շատ է դուր գալիս, քան Ռոնալդուին՝ իրենը: Այսպիսին է հեղինակի տեսլականը, և ես հարգում եմ այն»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Expressen-ը:

38-ամյա գոլահարը «Մալմյոյի» գլխավոր թիմում հանդես է եկել 1999-2001թթ․: «Իբրակադաբրան» Շվեդիայի հավաքականում անցկացրել է 116 խաղ և խփել 62 գոլ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА