o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քիմ Քարդաշյանը երեխաներին մկրտել է հայ սրբերի անուններով». (լուսանկարներ)

08.10.2019 09:45 ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Քիմ Քարդաշյանը երեխաներին մկրտել է հայ սրբերի անուններով». (լուսանկարներ)

Ամերիկյան հանրահայտ TMZ պարբերականը նյութ է հրապարակել՝ նվիրված Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղեր Քարդաշյան քույրերի՝ Հայաստան կատարած այցին:

Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել հանդիպել Գրետա Տունբերգի հետ

Պարբերականը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Քիմ ու Քորթնի Քարդաշյանները եղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ Քիմն իր երեխաներին մկրտել է հայ սրբերի անուններով։

«Քիմ ու Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին և իրենց հետ տարել են իրենց երեխաներին, որպեսզի կրոնական ծիսակատարություն (մկրտություններ) անցկացնեն»,- գրել է TMZ պարբերականը:

Պարբերականը նաև նշում է, որ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը և Մեյսոնը (Քորթնի Քարդաշյանի որդին) կրել են հայկական մշակույթում ընդունված, մկրտության արարողությանը համապատասխան սպիտակ հանդերձներ:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ Նորթը, 2015 թվականի ապրիլին մկրտվել էր Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում:

 

Image result for KIM & KOURTNEY KARDASHIAN GOIN' TO THE CHAPEL IN ARMENIA ... For Kids' Baptisms

Image result for KIM & KOURTNEY KARDASHIAN GOIN' TO THE CHAPEL IN ARMENIA ... For Kids' Baptisms

Image result for KIM & KOURTNEY KARDASHIAN GOIN' TO THE CHAPEL IN ARMENIA ... For Kids' Baptisms

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА