o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆ» Է

08.10.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆ» Է

Օրերս կառավարությունը հաստատեց 2020 թ. պետբյուջեի նախագիծը: Ըստ այդմեկամուտները ծրագրված են մոտ 1,7 տրիլիոն դրամի չափով (հարկային եկամուտները՝ 1.6), ծախսեր՝ 1,88 տրիլիոն դրամ եւ դեֆիցիտը՝ 183 միլիարդ դրամ:

Օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլեւ արձանագրվել է որոշակի գնանկում. Նիկոլ Փաշինյան

Միգուցե նախատեսված բյուջետային ցուցանիշներն առաջին հայացքից տպավորիչ թվան, սակայն մտահոգությունների պակաս էլ չկա: Իհարկե, լավ է, որ այս տարվա մոտ 1.5 տրիլիոն դրամ եկամուտների (հարկային եկամուտները՝ 1.4) համեմատ գալիք տարի նախատեսված է մոտ 200 միլիարդի չափով բյուջետային եկամուտների ավելացում: Սակայն հենց այդ ցուցանիշն է, որ հիմնական մտահոգությունն է առաջ բերում: Հաշվի առնելով այս փաստը: Նախ, այս տարի եւս՝ անցած տարվա համեմատ մոտավորապես այդ կարգի բյուջետային եկամուտների աճ նախատեսված էր: Իսկ ահա 2018թ.-ին բյուջեով նախատեսված էր մոտ 1.3 տրիլիոն եկամուտներ (հարկային եկամուտները՝ մոտ 1.25 տրիլիոն): Այսինքն, եթե այս տարի՝ անցած տարվա համեմատ ունենք բյուջետային եկամուտների մոտավորապես նույն՝ 200 միլիարդ դրամանոց աճ, ապա հարկային եկամուտների մասով պատկերն այլ է. այս տարի նախատեսված 250 միլիարդի փոխարեն գալիք տարի սահմանվում է 200 միլիարդ: Եվ այստեղ պետք է հետեւյալ կարեւոր հանգամանքը եւս հաշվի առնել: Դեռ տարին հազիվ էր սկսվել, որ վարչապետ Փաշինյանը սկսեց խոսել տարեկան հարկային ծրագիրը 40 միլիարդ դրամով գերակատարելու մասին: Շատ չանցած` այդ թիվը հասցրեց 63 միլիարդի: Ճիշտ է, հետո փորձում էր ավելի մեծ թվերից խոսել, սակայն ՊԵԿ նախագահը շտապեց հրապարակավ սահմանափակել վարչապետի ոգեւորությունը, թե 63 միլիարդը առավելագույնն է, եւ եթե տարվա առաջին ամիսներին գերակատարման թվերը ցցուն էին, ապա աստիճանաբար դրանք կսկսեն խամրել: Բայց դրանով էլ, 63 միլիարդի հրապարակային խոստումը մնաց ուժի մեջ: Իսկ դա նշանակում է, որ պետք է փաստացի հավաքագրեն անցած տարվանից մոտ 310 միլիարդով ավել հարկեր՝ ընդհանուր մակարդակը սահմանված 1.4 տրիլիոնից փաստացի հասցնելով 1.46 տրիլիոնի: Բայց եթե այս տարի փաստացի ծրագրել են այդքան եւ գալիք տարի սահմանում են 1.6 տրիլիոն, ապա կնշանակի, որ հարկերի իրական աճը 2020թ.-ին կլինի ոչ թե 200 միլիարդ, այլ՝ մոտ 150, այսինքն՝ այս տարվա համար սպասվող աճի կեսից էլ պակաս: Իսկ դա. խոստովանենք, որ ամենեւին էլ ճոխ ցուցանիշ չի տա: Նախ, դրանից ավելի բարձր աճեր «նախահեղափոխական» ժամանակներում էլ կար: Երկրորդը, գալիք տարի կլրանա Փաշինյանի պաշտոնավարման 2-2.5 տարին, իսկ դա մի ժամանակահատված է, որ պետք է իր ամենաշքեղ տեսքով սկսեր տեսանելի դառնալ նրա խոստացած «հեղափոխական տնտեսական թռիչքը»: Այն է, պետք է սահմանվեր մի 10-15 տոկոսանոց տնտեսական աճ, հարկերն էլ ավելանային մի 250-300 միլիարդով: Բայց փոխարենը, իրենց իսկ ներկայացրած թվերի մանիպուլյացիոն մասը թողնում ենք մի կողմ, փաստացի ստանում ենք, ինչպես նշեցինք, 140 միլիարդ: Իհարկե, կարող են ասվածին հակաճառել, թե այս տարվա 300 միլիարդից ավել հարկային աճը ստվերի հաշվին է, իսկ գալիք տարի արդեն ոչ մի ստվեր էլ չի լինի, եւ հարկերն էլ կհասնեն ռեալ տնտեսական աճի մակարդակին: Բայց չէ, սա էլ բացատրություն չէ: Բանն այն է, որ այս բյուջեի նախագիծը կարելի է համարել նաեւ Նիկոլի «ինքնախոստովանական ցուցմունքը», որ անգամ կառավարությունը ոչ մի տնտեսական լուրջ արդյունքի չի սպասում: Այսպես, ըստ բյուջետային նախագծին կից փաստաթղթերի, եթե «նախահեղափոխական» 2017թ.-ին Հայաստանն ունեցել է ՀՆԱ-ի 7.5 տոկոս աճ (նշենք նաեւ, որ «նախահեղափոխական» 2018թ.-ի առաջին եռամսյակին՝ մոտ 10 տոկոս), ապա այն անցած տարվա կտրվածքով նվազել է մինչեւ 5.2, իսկ ահա այս տարվա համար սպասում են 6.3:

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԼԵՖԸ ԵՎՍ ՏԱՊԱԼՎՈՒՄ Է

Եվ ամենամեծ խայտառակությունը. գալիք տարի «տնտեսական հեղափոխությունը» մեզ բերելու է ՀՆԱ-ի ընդամենը 4.9 տոկոս աճ, այն էլ՝ եթե կատարվի: Իհարկե, անգամ այս ցուցանիշներին պետք է շատ լուջ վերապահումներով մոտենալ, հաշվի առնելով այն աննախադեպ մանիպուլյացիոն մեխանիզմները, որոնք տեղ են գտել առանց այդ էլ ճշմարտախոսությամբ աչքի չընկնող մեր վիճակագրական համակարգում: Բայց եթե ամեն ինչ ճիշտ էլ ներկայացրած լինեն, պատկերը խայտառակ է. 7.5 տոկոս եւ ավելացման համարում ունեցող ՀՆԱ-ի աճը կիսով չափ կրճատվել է: Բայց վերադառնանք եկամուտներին: Իհարկե, այս տարվա համար կանխատեսված 250, թե 310 (արդեն սրանցից գլուխ չես հանի) հարկային աճն էլ է լուրջ մտահոգություններ առաջացնում: Նախ, դրա մի զգալի մասը, ինչպես քանիցս ներկայացրել են, հաշվարկային մի համակարգից մյուսին անցնելու հաշվին է, իսկ նույն հաշվարկային համակարգով նման աճ եւ գերակատարումներ հաստատ չէինք ունենա: Ասենք, այս եւ գալիք տարվա մեթոդները կլինեն նույնը, ուստիեւ՝ փաստացի հարկային աճն էս գլխից են սկսել «կիսել»: Հաջորդը, այս աճի մեջ էական է նաեւ մինչեւ վերջին կանաչի ծախողին (հասկանալի է, ոչ յուրայիններին) քերթել, որի արդյունքն էլ տնտեսության ներկայիս փաստացի պատկերն է: Իսկ որ դա մոտ ապագայում բերելու է հակառակ հարկահավաքման էֆեկտին, դա էլ արդեն գալիք տարի պարզ կդառնա: Վերջապես, հարց է նաեւ, եթե այս տարվա նախատեսված հարկային աճը, էլ չասած՝ խոստացած 63 միլիարդ հավելաճը կլինի՞: Բանն այն է, որ եթե առաջին կիսամյակում ներկայացվում էին հավաքագրված հարկերի միանգամայն տպավորիչ ցուցանիշներ (օրինակ ապրիլին՝ մոտ 160 միլիարդ, հունիսին՝ մոտ 170), ապա արդեն երկրորդ կիսամյակում պատկերը շատ ավելի համեստ է. հուլիսին՝ 120, օգոստոսին՝ մոտ 110 միլիարդ: Այսինքն, օգոստոսի դրությամբ ունենք մոտ 930 միլիարդի հարկային մուտքեր, եւ տարեկան ծրագիրն ապահովելու համար այս 4 ամիսներին դեռ 470 միլիարդ էլ պետք է հավաքել: Նաեւ հաշվի առնելով, որ նոր մեթոդիկայի անցումը տեղի ունեցավ անցած տարվա վերջին հատվածում, այսինքն, այս ամիսներին գտնվելու են նույն հաշվարկային դաշտում, եւ աճի այն շքեղ թվերը հազիվ թե լինեն:

ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՓՐԿԵԼ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА