o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԴ-Ն ՁԳՏՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼ»

08.10.2019 21:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՌԴ-Ն ՁԳՏՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼ»

Հայտնի է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան հարցի կարգավորմանը «արգելակող» է որակել Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է» արտահայտությունը: Հաջորդ մտքերը շատ ավելի կոշտ էին, թե «Արցախը Հայաստան է» հայտարարությունը նույնքան ապակառուցողական է, որքան Ալբանիայի վարչապետի հայտարարությունը, թե՝ «Կոսովոն Ալբանիա է»: Սա ի՞նչ մեսիջներէ իր մեջ պարունակում, փորձեցինք հետաքրքրվել Արցախի խորհրդարանի ԱԺ նախագահի տեղակալ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԻՑ, ով ասաց.

Թուրքիայի նախագահը Ռուսաստան կայցելի հոկտեմբերի 22-ին

- Բնականաբար, ՌԴ-ն ձգտում է տարածաշրջանում իր գերիշխանությունը պահել եւ նման պարագայում նա փորձում է որոշակի, այսպես ասած, քաղաքական գործընթացների մեջ պահել թե՛ ՀՀ-ին, թե՛ Ադրբեջանին: Այդիսկ տեսանկյունից, ինչպես ասում են, բան չի փոխվել, որովհետեւ պարբերաբար նման մոտեցումների մենք ականատես ենք լինում: Համենայնդեպս, կարծում եմ, որ հիմա, ինչպես երբեւէ, պետք է ավելի շատ աշխատել դիվանագիտության ասպարեզում՝ ՌԴ-ի հետ ունեցած հարաբերությունների խորացման տեսանկյունից: Որպեսզի այն հաջողությունները, որոնք արձանագրվել են 1991-94թվականների ժամանակ, այսօր էլ պահպանենք:

Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել

- Արդյոք այս հայտարարությունը չի՞ խոսում այն մասին, որ ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունները «սառել են», ինչպես որ տեւական ժամանակ հայտարարում են թե՛ ռուս, թե՛ հայ քաղաքագետները:

- Գիտեք, նման տեղեկություններ մամուլից ենք ստանում, բայց կարծում եմ, որ այո, այստեղ աշխատելու տեղ կա: Այն տեսանկյունից, որ, ի վերջո, Ռուսաստանն էլ է շահագրգիռ, որ ՀՀ-ի հետ ունենա նորմալ հարաբերություններ, որովհետեւ ՀՀ-ում է գտնվում ռուսական ռազմաբազան, եւ ՌԴ-ն որոշակի խնդիրներ ունի լուծելու Կովկասում: Մի բան էլ պետք է չմոռանանք, որ ՌԴ-ն եւ իր քաղաքական էլիտան ընդհանրապես, իմ կարծիքով, լավ գիտեն, որ վստահելի դաշնակից առհասարակ տարածաշրջանում իրենց համար կարող է միայն Հայաստանը լինել: Եվ դա ապացուցել է մեր ժողովուրդը՝ վերջին 2.5 դարերի ընթացքում: Այնպես որ, կարծում եմ, որ ՌԴ-ն որեւէ կտրուկ քայլեր չի անի, պարզապես պետք է փորձել ավելի խոհեմ աշխատել եւ, ինչպես ասում են, ճիշտ ճանապարհով գնալ:

ՊՈՒՏԻՆ. ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԹՐԱՄՓԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

- Այս պայմաններում ինչպե՞ս եք տեսնում արցախյան հարցի կարգավորման գործընթացը:

- Ինչ վերաբերում է արցախյան խնդրի կարգավորմանը մոտալուտ ապագայում, ապա չեմ կարծում, որ հարցի շատ արագ որեւէ լուծում կլինի: Որովհետեւ, կողմերի մոտեցումները անչափ տարբեր են: Ալիեւի ամպագոռգոռ, հոխորտացող հայտարարությունները թույլ չեն տալիս, որպեսզի հանգիստ նստեն բանակցային սեղանի շուրջ: Եվ, ի վերջո, ամենակարեւորը. Արցախի` բանակցություններին չմասնակցելու հանգամանքը էլ ավելի է դժվարացնում այս գործընթացը: Սրան էլ եթե գումարում ենք տարածաշրջանում գերտերությունների շահերը, որոնք իմ կարծիքով, տարբեր են, ոչ միայն բարդացնում են հարցի լուծումը, այլ նաեւ ինչ-որ մի տեղ անհնարին են դարձնում: Պարզապես պետք է արձանագրել, որ այս հարցի լուծումն ապահովել է մեր ժողովուրդը, եւ պետք է փորձենք մեր ձեռքբերումները պահենք, ամրապնդենք, հզորացնենք: Իսկ դա հնարավոր կլինի միայն ներքին խոհեմ քաղաքականություն վարելու արդյունքում:

«Բաքուն դիտարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկը». Ադրբեջանի էներգետիկայի նախարար

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА