o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երրորդ եւ չորորդ իշխանությունների նկատմամբ հարձակումը տեղի է ունենում զուգահեռ»

08.10.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երրորդ եւ չորորդ իշխանությունների նկատմամբ հարձակումը տեղի է ունենում զուգահեռ»

Մինչ իշխանությունը հաշվեհարդար է տեսնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, որի ղեկավարությամբ գործող Սահմանադրական դատարանը համարձակվել էր իրենց քիմքին ոչ հարմար որոշում ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, դրան զուգահեռ հարձակում է տեղի ունենում լրատվամիջոցի վրա: 3-4 անձ, որոնց լուսանկարներից հայտնի է դառնում, որ ջերմ հարաբերություններ ունեն իշխանության կարկառուն ներկայացուցիչների հետ, Հ. Թովմասյանի հարազատ քրոջ` Անժելա Թովմասյանի «Հայելի» լրատվական ակումբի դռան վրա ձվեր էին նետել, պաստառներ փակցրել, ապա սպառնացել, որ հեռանա երկրից եւ չզբաղվի լրագրությամբ: Ստեղծված իրավիճակի եւ հարակից հարցերի շուրջ էլ զրուցեցինք ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՄԵՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՊԻՏ ՀԱՍՏԱՏՄԱՆ»

Պարոն Մինասյան, դատական իշխանության դեմ սկսված արշավին զուգահեռ այսօր տեղի է ունենում հարձակում չորրորդ իշխանության` ԶԼՄ-ների վրա: Ի՞նչ կասեք այս մասին:

Ակնհայտ է, որ մեր երկիրը առաջինը չէ, որ գնում է այս ճանապարհով, հետեւաբար կարող ենք բերել օրինակներ` մյուս երկրների հետ համեմատելով: Մենք, ըստ էության, կառուցում ենք անձնիշխանություն: Նիկոլ Փաշինյանն այսօր տիրապետում է գործադիր, օրենսդիր իշխանությանը, բացարձակապես առանց որեւէ վերապահումների, այդ թվում` այդտեղ ընդդիմության մասին շատ մեծ վերապահումով կարելի է խոսել: Իր իշխանությունների` գործադիրի եւ օրենսդիրի միջոցով, գործնականում Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Սահմանադրական դատարանին եւ, բոլորս գիտենք, որ դրա ավարտից հետո նա պետք է անցնի չորրորդ իշխանության գրավմանը: Բայց ինչպես «Հայելի» ակումբի հետ կապված դեպքերը ցույց են տալիսդատական եւ չորրորդ իշխանության նկատմամբ արշավը, կարծես թե, զուգահեռ է ընթանում: Եթե մենք` քաղաքական ուժերը, հենց չորրորդ իշխանությունը` լրատվամիջոցները, հանգիստ հետեւեն այդ զարգացումներին, կարծում եմ` արդյունքները շատ ողբերգական են լինելու: Չափանզանց հետաքրքիր է այն խտրական վերաբերմունքը, որը ցուցաբերվում է իշխանության ներկայացուցիչների, նաեւ այն հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք տարիներ շարունակ զանգվածային լրատվամիջոցների, մարդու իրավունքների ազատության մասին էին խոսում: Հիմա դրանց մեծամասնությունը բերանները ջուր են առել, մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում «Հայելի» ակումբի հետ կապված, անթույլատրելի մի բան է: Ընդամենը մի քանի օր առաջ, երբ երկու երիտասարդ դատավոր տիկին Աննա Դանիբեկյանին հարցնում էին, թե արդյոք ինքն իրեն տեսնում է այն ցուցակի մեջ, որի մասին խոսել էր վարչապետ Փաշինյանը, եւ որի մասին ԲԴԽ նախագահը եւս պնդումներ էր կատարել, որ այո, այնպիսի դատավորներ կան, որոնք «վնգստում են եւ դռների հետեւներում փորձում են իրենց համար նոր տերեր որոնել», այդ մարդկանց ամենաբիրտ ձեւով բերման ենթարկեցին, եւ նրանք գտնվում են կալանավայրում: Իսկ «Հայելի» ակումբի վրա հարձակված այդ 4 մարդկանց հետ կապված որեւիցե այդպիսի բան չի եղել: Սա իսկապես հերթական խտրական վերաբերմունքն է, որովհետեւ Աննա Դանիբեկյանի միջադեպի հետ կապված, մարդիկ ընդամենը հարցեր էին բարձրացնում, իրավացիորեն ասում էին` ինչո՞ւ այն դեպքերը, որոնք վերաբերում էին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին, չարժանացան իշխանությունների կողմից նման վերաբերմունքի, իսկ Աննա Դանիբեկյանի հետ կապված այդպիսի դաժան եւ կոշտ վերաբերմունքի արժանացան: Այսօր արդեն անցել է մի քանի օր «Հայելի» ակումբի դեպքից, եւ այդ 4 անձանցից որեւէ մեկը կալանավորման չի ենթարկվել: Մինչդեռ այն երիտասարդները, որոնք բերման ենթարկվեցին եւ հետո կալանավորվեցին` Աննա Դանիբեկյանին հարց տալու համար, դիտավորյալ ոստիկանությունից այնպիսի պատկերներ էին ներկայացրել նրանց բերման ենթարկելուց, որպեսզի ահ ու սարսափ տարածեին այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք կփորձեն իրենց քաղաքացիական պարտքը կատարել, օրինակ, հարցնելով կոնկրետ տվյալ մարդուց, թե վարչապետի ասած ցուցակում, այդուհանդերձ, դուք Ձեզ տեսնո՞ւմ եք, թե` ոչ: Եվ ինչն է կարեւոր. այդ ահուսարսափ տարածելու կադրերից հետո տեղի են ունենում դեպքեր, որոնց  վերաբերյալ իշխանությունների պահվածքը կտրուկ խտրական տարբեր է: Կարծում եմ` սա  մեզ համար պետք է ուղենիշ լինի, եւ հասկանանք, որ այս իշխանությունները գնում են մենիշխանության կոպիտ հաստատման: Երրորդ եւ չորորդ իշխանությունների նկատմամբ տոտալ հարձակումը տեղի է ունենում զուգահեռ: Ի դեպ, չափազանց կարեւոր է, որ այն մարդիկ, որոնք իրենց անթույլատրելի ակցիան էին իրականացնում «Հայելի» ակումբի  նկատմամբ, իրենք չէին էլ թաքցնում, որ հիմնական պատճառը նաեւ այն է, որ տիկին Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է: Չեմ զարմանա, որ վաղը պարզվի, որ այդ ամենը մի կետից ուղղորդված գործողություն է, եւ նպատակը տոտալ մենիշխանության հաստատումն է Հայաստանում: Առավել քան համոզված եմ, որ բոլորը, ովքեր տարիներ շարունակ պայքարել են մեր երկրում ժողովրդավարության հաստատման համար, եթե այսօր լռեն, վաղը իրենք կլռեցվեն` այդ նույն իշխանության կողմից:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

«ՍՏՎԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ՈՒՂՂԱԿԻ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՉԿԱ»

Անդրադառնանք նաեւ ՀՀ 2020 թ. պետական բյուջեի նախագծին: Որքանո՞վ է այն խոստումնալից` Ձեր գնահատմամբ:

Որոշ ժամանակ առաջ վարչապետ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ պետք է առաջիկա 2050 թվականին հասնենք մի բնագծի, որի համար մեզնից անհրաժեշտ էր տարեկան մոտավորապես 10 տոկոս երկնիշ տնտեսական աճ: Հիմա տեսեք, թե ինչ տնտեսական աճ է նախատեսվում եկող տարվա համար, ընդամենը` 4,9 տոկոս: Որպեսզի ընկալելի լինի` սա շատ է, թե` քիչ, միշտ պետք է ունենանք հետեւյալ ուղենիշը` մեր երկիրը միջազգային բոլոր տնտեսագիտական կառույցների կողմից ֆիքսված մի ցուցանիշ ունի, որը կոչվում է բնական աճի ցուցանիշ: Այսինքն` դա այն ցուցանիշն է, որ եթե իշխանությունները տնտեսության բնագավառում շատ մեծ, կոպիտ սխալներ թույլ չեն տալիս, իրենց շատ չեն կոտորում էական տնտեսական աճ ունենալու համար, ապա այդ ցուցանիշը կազմում է 4,5 տոկոս: Եթե դուք որեւէ էական, դրական ռեֆորմներ չեք անում, ապա ձեր միջին տնտեսական ցուցանիշը կազմում է այդքան: Ի դեպ, այդ փաստը գրված է մեր կառավարության բազմաթիվ փաստաթղթերում: Եվ ահա եկող տարվա համար նախատեսվում է 0,4 տոկոս ավել տնտեսական աճ, քան մեր բնական աճն է: Եվս մի համեմատություն ներկայացնեմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի անտրամաբանական ցուցանիշ է: Երբ իշխանությունը մենք փոխանցեցինք այս նոր քաղաքական ուժին` պարոն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, 2017 թվականի մեր տնտեսական աճը կազմում էր 7,5 տոկոս, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակին` 10 տոկոսից ավելի: Իսկ հիմա նախատեսվում է 4,9 տոկոս, ինչն անթույլատրելի ցածր տնտեսական աճ է: Ըստ էության, կրկնակի ավելի ցածր աճ ենք արձանագրում եկող տարվա զարգացման համար: Եվս մեկ կարեւորագույն ցուցանիշ. չափազանց կարեւոր է, որ մեր հասարակությունը հասկանա, թե ինչ է նշանակում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը` այն ստվերի չափն է: Տարիներ շարունակ մեր իշխանության ժամանակ ստվերի նվազեցման քաղաքականություն է տարվել, եւ 2016 թվականին հասել ենք 21.3 տոկոսի: Հենց այդ ժամանակ մեր ընդդիմախոսները, այդ թվում` այն ուժը, որն այսօր իշխանության է, քննադատում էր մեր տնտեսությունը` ասելով, որ առնվազն 40 տոկոսը գտնվում է ստվերի մեջ: Մինչդեռ 2020 թվականի համար` նախատեսվում է 22,6 տոկոս, այսինքն` 4 տարիների ընթացքում` 2016-2020 թթ. ընդամենը 1,3 տոկոս աճ է եղել: Սա ավելի քիչ է, քան 0,4 տոկոս տարեկան տնտեսական աճը: Իսկ եթե համեմատում ենք 2019 թվականի հետ, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճը կազմում է ընդամենը` 0,3 տոկոս: Սա խոսում է այն մասին, որ ստվերի դեմ պայքար ուղղակի գործնականում չկա: Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ չափազանց կարեւոր դրվագի վրա. շատերն են ասում, որ իսկապես ստվերի դեմ պայքար չկա, բայց տարօրինակ իրավիճակ է` մենք մեր սովորական առօրյա կյանքում նկատում ենք, որ, կարծես թե, ստվերի էական նվազում կա մեզ սպասարկող ծառայություններում, խանութներում: Տպավորություն է, որ ստվերայնության էական նվազում են արձանագրել, եւ այստեղ առաջանում է շատ կարեւոր հարցբա այս ցուցանիշն ինչի՞ մասին է: Սա խոսում է մի շատ վտանգավոր երեւույթի մասին` ստվերը տեղափոխվել է բարձր էշելոններ: Եվ սա տոտալիտար համակարգի ամենաբնութագրող հանգամանքն է: Եթե հիշում եք, Սահակաշվիլու ժամանակ այնտեղ եւս ներքին էշելոններում ստվերը կրճատվել էր, բնակչության բոլոր խավերը, որոնք շփվում էին առաջին անհրաժեշտության ապրանքների գնման, ծառայությունների ձեռքբերման հետ, ասում էին` ստվեր չկա: Բայց նույն ժամանակ Սահակաշվիլու ժամանակ ստվերը բարձրացել էր վերին էշելոններ: Եվ այս թվի նման փոքր փոփոխությունը, երբ տեսնում ենք, որ ներքին շերտերում ստվերը նվազել է, խոսում է պետական իշխանական համակարգի նեխածության ամենաբարձր մակարդակի մասին:

Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА