o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց

08.10.2019 12:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց

Երևանի ավագանին միաձայն ընդունեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշում: Հոկտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում որոշմանը միաձայն կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ:

Գարեգին Բ-ն ընտրվել է «Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միության պատվավոր նախագահ

Որոշման նախագիծը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

«Էրեբունի -Երևան-2801 տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու մասին ավագանու որոշման նախագիծը: Որոշման նախագիծը տրամադրվել է ավագանու բոլոր խմբակցություններին, ավագանու անդամներին և մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղից ստացվել է դրական եզրակացություն»,- ներկայացրեց Վարդանյանը:

Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանն ընդգծեց, որ հանձնաժողովում հարցը քննարկել են և մեծ սիրով ու խորը հարգանքով տվել են դրական եզրակացություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА