o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ սենատորները սպառնում են դադարեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

08.10.2019 16:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ սենատորները սպառնում են դադարեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ամերիկացի ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը պատրաստակամություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններ սկսելու դեպքում երկկուսակցական օրինագիծ ներկայացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու մասին: Այս մասին սենատորը գրել է Twitter-ի իր էջում:

WSJ.ԱՄՆ-ն Եգիպտոսին պատժամիջոցներով է սպառնում ռուսական Սու-35-ի գնման համար

Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Սիրիայում իրավիճակի շուրջ ես խոսել եմ սենատոր Քրիս Վան Հոլլենի հետ: Մենք կներկայացնենք երկկուսակցական օրինագիծ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ և կոչ կանենք կասեցնել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նրանք մտնեն Սիրիա ու հարձակվեն քրդերի վրա, որոնք օգնել են ԱՄՆ-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմական գործողությունների ծրագիրը Սիրիայի հյուսիսում կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե նրանք Սիրիայում դուրս գան թույլատրելիի սահմաններից:

Սիրիայի սահմանամերձ հատվածում թուրքական զորքերի առկայությունն ու նրանց գործողությունները քրդական միավորումների դեմ մեկ անգամ չէ, որ պաշտոնական Դամասկոսը որակել է որպես ապօրինի և կոչ է արել Անկարային դուրս հանել զորքերը:   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА