o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն

08.10.2019 00:39 ՄՇԱԿՈՒՅԹ
Հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն

Այսօր Աբովյանում իր աշխատանքն է սկսել Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը, որը թվով չորրորդն է: Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը:

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: 

Մեկնարկում է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը

Փառատոնի շրջանակում Երևանի թատրոնների մասնակցությամբ նախատեսված է վեց ներկայացում` Ա․ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Հ․ Թումանյանի «Հեքիաթներ» (Հ.Մալյանի անվան թատրոն), Վ․ Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Պ․ Գլադիլինի «Ուրիշ մարդը» (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն), Ու․ Շեքսպիրի «Օթելլո» (Ուսանողական թատրոն), Հ․ Թումանյանի «Անուշ» (Կամերային երաժշտական թատրոն): Ներկայացումները տեղի կունենան Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում: Ներկայացումների մուտքն ազատ է:

Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի թատերական գործիչների միությունը Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ: 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА