o C     23. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտոնական. «Բարսելոնան» հեռացրեց Վալդեսին

07.10.2019 23:02 ՍՊՈՐՏ
Պաշտոնական. «Բարսելոնան» հեռացրեց Վալդեսին

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում տեղեկություն է տարածել, որ զբաղեցրած պաշտոնից հեռացրել է Վիկտոր Վալդեսին՝ երիտասարդական թիմի գլխավոր մարզչին:

Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, Վալդեսի հեռացման գլխավոր պատճառն է հանդիսացել ակումբի մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտի հետ վատ հարաբերությունները: Նշվում է, որ հոլանդացին հորդորել է Վալդեսին կիրառել 4-3-3 տակտիկական սխեման, բայց կատալոնական ակումբի նախկին դարպասապահը կոշտ կերպով պատասխանել է՝ նշելով, որ ինքն է որոշումներ կայացնողն ու ընտրել 4-4-2 սխեման: Բացի դա նշվում է նաև, որ Վալդեսը մի շարք կարգապահական խախտումներ է թույլ տվել:

Չավին ասել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել «Բարսելոնան»

Վալդեսը «Բարսելոնայի» երիտասարդական թիմի մարզչի պաշտոնը ստանձնել էր ընդամենը 3 ամիս առաջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА