o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունքի» ջանքերով գեյ-շոուն չի կայանա Տիկնիկային թատրոնում

07.10.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Իրավունքի» ջանքերով գեյ-շոուն չի կայանա Տիկնիկային թատրոնում

Օրեր առաջ «Իրավունքն» անդրադարձել էր, որ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում պետք է կայանար մետալի աշխարհահռչակ պիոներ Vader խմբի համերգը, որոնք հայտնի են իրենց սատանիստական ուղղվածությամբ ու երգացանկով: Սակայն, հանրային դժգոհության ալիքից հետո, պարզվեց, որ համերգը չի կայանա Տիկնիկային թատրոնում, եւ համերգի կազմակերպիչները այլ վայր են փնտրում այն իրականացնելու համար: Իսկ «Իրավունքի» հետ զրույցում Տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ խոստովանել էր իր մեղավորությունը, որ չի ուսումնասիրել, թե վարձակալական հիմունքներով ում է տրամադրում Տիկնիկային թատրոնի բեմը. «Ճիշտն ասած, նույնիսկ այդքան էլ շատ չեմ ուսումնասիրում, թե ինչ խումբ է գալիս, վստահում եմ կազմակերպիչներին, բայց այս պարագայում սա համարում եմ իմ սխալը, որ ուշադիր չեմ եղել կամ գուցե չափից ավելի շատ եմ վստահել նրանց»,- անկեղծացավ Ռ. Բաբայանը, սակայն այս ամենից հետո, չխոստացավ, որ այսուհետ ուշադիր կլինի, թե ում է դահլիճ տրամադրելու: Ըստ նրա` իր այդ քայլը կդիտվի որպես գրաքննություն:

«Նիկոլի ուզածը խամաճիկ ՍԴ ունենալն է». Վահան Բաբայան

Այնուամենայնիվ, պարզվում է` նախորդ պատմությունից կա՛մ Ռ. Բաբայանը «դասեր» չի քաղել, կա՛մ էլ` այդպես ապրելն ավելի հեշտ է, քանի որ նոյեմբերի 15-ին Ռ. Բաբայանի ղեկավարած Տիկնիկային թատրոնի բեմում տեղի է ունենալու Անատոլի Եվդակիմովի «Եվդակիմով շոուն», որը ներառում է նաեւ գեյ-շոու: «Իրավունքի» հետ զրույցում Ռ. Բաբայանը նախ հերքեց` ասելով, որ նման բան չի կայանալու իրենց թատրոնում, ապա` մեր փաստարկներին ու պնդումներին ի պատասխան, հաստատեց, կրկին պատճառաբանելով, որ տեղյակ չէ, թե ինչ խումբ է հանդես գալու:

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

- Պարոն Բաբայան, հիմա էլ Եվդակիմով շոուի՞ն եք դահլիճ տրամադրելու:

- Մե՞նք, ոչ:

- Նոյմեբերի 15-ին, Ձեր ղեկավարած Տիկնիկային թատրոնում Անատոլի Եվդակիմովի շոուն չի՞ լինելու:

- Երեւի, Մոսկվայից են բերելու այդ խմբին, այո:

- Պարոն Բաբայան, այս անգամ է՞լ չեք ուսումնասիրել, թե ում եք դահլիճ տրամադրելու:

- Ոչ, չեմ ուսումնասիրել:

- Տեղեկացնեմ, Անատոլի Եվդակիմովը իր «Եվդակիմով շոուում» գեյ-շոու է ներառում, չգիտեի՞ք այդ մասին:

​​​​​​​«Սա ծրագիր է, ինչն ամեն գնով փորձելու են իրականացնել». Վահան Բաբայան

- Ոչ, ես կուսումնասիրեմ, բայց կազմակերպիչներն ասացին ինչ-որ հայտնի խումբ է, բայց ես կուսումնասիրեմ անպայման:

- Խնդրում եմ ուսումնասիրեք, որովհետեւ նա հիմնականում գեյ ակումբերում է հանդես գալիս ու այդ մասին իր հարցազրույցներում բացեիբաց խոսում է:

- Լավ, ես կնայեմ` կուսումնասիրեմ, շնորհակալություն:

Հավելենք, որ Անատոլի Եվդակիմովը իր հարցազրույցներում երբեք չի թաքցրել, որ գեյ-շոու է իրականացնում, ավելին` շեշտում է, որ գեյ ակումբներում հանդես գալն ավելի հեշտ է իր համար. «Գեյ ակումբներում հանդիսատեսը շատ շնորհակալ է, քանի որ ասես ամեն ինչ նրանց մասին է, եւ նրանք շատ բան են հասկանում: Մեր ցուցադրությունը բավականին թանկ է զգեստների, բեմական աշխատանքի եւ սաունդթրեքերի առումովԱկումբները ցանկանում են որակյալ շոու տեսնել: Հետեւաբար, մեզ այնտեղ ավելի հաճախ կարելի է տեսնել: Հանրությունը սիրում է սեքսուալությունը: Եվ եթե ես ունեմ գեղեցիկ սեքսուալ մարմին, ապա հանդիսատեսը կրկնակի գոհ է, երբ սկզբում տեսնում է գրավիչ դիվա, իսկ վերջում` սեքսուալ տղայի: Այսինքն` նախ հանդիսատեսը ցանկանում է ինձ որպես կին, իսկ հետո` որպես տղամարդ»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Ա. Եվդակիմովը:

​​​​​​​«Սերժ Սարգսյանի քայլը մեծ խորհուրդ ունի այս խառը ժամանակներում». Վահան Բաբայան

Դեռեւս մեր նախորդ զրույցի ժամանակ Ռ. Բաբայանն ասել էր, որ ժամանակ չունի ուսումնասիրելու, թե ում է վարձակալական հիմունքներով դահլիճ տրամադրում. «Նախ` ես այդքան ժամանակ չունեմ, որ, ասենք, ուսումնասիրեմ, թե հոկտեմբերի 8-ին «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում ինչ ներկայացում են խաղալու մեր դալիճում: Հո չե՞մ պահանջելու Արթուր Ղուկասյանից, որ ինձ ներկայացնի բեմադրության պատմությունը, դա արդեն դառնում է գրաքննություն: Մենք այդպես շատ վատ վիճակում կհայտնվենք: Ցանկացած ազատ երկրում էլ լինում են նման դեպքեր, որովհետեւ ազատությունն իր հետ բերում է նաեւ այս տեսակ որոշակի բաներ, հիմա ո՞րն է ավելի լավ` ապրել ազատ երկրում ու ժամանակ առ ժամանակ նման դեպքերի դեմն առնել, կանխել, եթե հնարավոր է, քան` ամեն ինչ դնել գրաքննության տակ եւ ապրել անազատ երկրում: Ինքս ազատ մարդ եմ, գերադասում եմ ապրել ազատ երկրում եւ համարում եմ, որ մեր երկիրն ազատ է, որովհետեւ ես եմ ազատ»:

«Իրավունք» թերթը նշում է իր 30-ամյակը. yerevantoday-ի անդրադարձը

Ինչեւէ, եթե նույնիսկ պարոն Բաբայանը ժամանակ ու սկզբունքներ չունի, ապա մենք հաստատ, եթե ժամանակ էլ չէ, ապա սկզբունքներից չենք կաղում եւ ուշի-ուշով մշտապես հետեւում ենք թատերական աֆիշներին, որպեսզի, ինչպես ինքն է ասում, ազատ երկրում ապրելով, ժամանակ առ ժամանակ իր «հովանու» տակ տեղի ունեցող այլասերություն քարոզող նման երեւույթների դեմն առնենք` ազատությունն էլ սանձարձակության հետ չխառնենք:

Դատարանը վճռեց. Օրբելյանը ճիշտ էր, Նազենի  Ղարիբյանը` սխալ

Հավելենք, որ Երեւանի կենտրոնում, հենց Արամ Խաչատրյան համերգասրահի հարեւանությամբ մեծ պոստերով գովազդվում է այդ չարաբաստիկ շոուն, սակայն, այդ աֆիշայի վրա չի հիշատակվում շոուի անցկացման վայրը: Կա՛մ կազմակերպիչներն են խորամանկել, կա՛մ էլ` Ռ. Բաբայանն է փորձել այդ քայլով հնարավորինս գաղտնի պահել ու զերծ մնալ հանրային աղմուկից: Բայց, «Իրավունքի» փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ ինչպես միշտ, այս դեպքում էլ եւս այդ շոուն կայանալու է հենց Տիկնիկային թատրոնում: Այդ մասին է վկայում նաեւ տոմսերի իրացմամբ զբաղվող toms.am կայքում տեղադրված տեղեկատվությունն ու կայանալիք շոուի պոստերի վրա Տիկնիկային թատրոնի տարբերանշանը:

WCIT-2019 համերգի կազմակերպման համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է շուրջ 1 միլիոն դոլար

Ի դեպ, արդեն օրվա ավարտին «Իրավունքը» պարզեց, որ Ա. Եվդակիմովի գեյ-շոուն չի կայանալու Տիկնիկային թատրոնում: Այդ մասին toms.am-ից մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրին, որ պլանները փոխվել են, ու «Եվդակիմով շոուն» տեղի կունենա Օպերայի հարեւանությամբ գտնվող Գալլերի ակումբում, քանի որ ինչպես աշխատակիցն ասաց. «Տիկնիկային թատրոնից հանել են, այսօր որոշվեց, թատրոնում  հնարավոր չէ, տեխնիկական խնդիրներ կան»:

Ավանդական հարսի պարի փոխարեն՝ հարսի երգ. երգչուհի Արփինեն ամուսնացել է

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА