o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բելլա Քոչարյանի հետ հանդիպումով Պուտինը ցույց տվեց, որ նախկինի պես մեծ հարգանք է տածում Ռոբերտ Քոչարյանի անձի հանդեպ». Սոլովյով (տեսանյութ)

07.10.2019 14:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Բելլա Քոչարյանի հետ հանդիպումով Պուտինը ցույց տվեց, որ նախկինի պես մեծ հարգանք է տածում Ռոբերտ Քոչարյանի անձի հանդեպ». Սոլովյով (տեսանյութ)

ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար, «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման հեղինակ և վարող Վլադիմիր Սոլովյովն իր հաղորդման մեջ՝ «Россия 1» հեռուստաալիքի եթերում, անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կատարած այցին: 

Պուտինը կժամանի Էրդողանի մոտ

Սոլովյովը նշել է, որ նախքան օդանավակայան գնալը, ՌԴ նախագահը Հայաստանում ՌԴ դեսպանատուն է այցելել, որտեղ հանդիպել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը` Բելլա Քոչարյանին, և դա` ըստ Սոլովյովի, պատահական չէր:

«Այսպիսով՝ Պուտինը ցույց է տվել, որ նախկինի պես մեծ հարգանք է տածում Քոչարյանի անձի հանդեպ, և նրա վերաբերմունքը դատական գործընթացի հանդեպ անփոփոխ է մնացել»,- ասել է նա:

Սոլովյովը և նրա գործընկերը նաև նշել են, որ ռուսական լրատվամիջոցներն այս մասին չեն հաղորդել, և նրանք այս մասին տեղեկացել են հայկական լրատվամիջոցներից, որոնք ակտիվորեն լուսաբանել են այս իրադարձությունը:

Հիշեցնենք, որ Բելլա Քոչարյանի հետ Պուտինի հանդիպման լուրը հաստատել էր նաև Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այդ հատվածը՝ 27.28 րոպեից.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА