o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավանդական հարսի պարի փոխարեն՝ հարսի երգ. երգչուհի Արփինեն ամուսնացել է

06.10.2019 23:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ավանդական հարսի պարի փոխարեն՝ հարսի երգ. երգչուհի Արփինեն ամուսնացել է

Ավանդական հարսի պարի փոխարեն` հարսի երգ. «Էլ ո՞վ»:  Երգչուհի, դերասանուհի  Արփինե Մաչանենց Բաբախանյանը վերջերս իր հարսանիքի ժամանակ երգի յուրօրինակ պրեմիերա է արել: Երգչուհին իր հերթական երգը շնորհանդեսի փոխարեն կատարել է հարսանիքի ժամանակ` փեսայի համար, որին ներկա են եղել   նաեւ հայտնի երգիչ-երգչուհիներ:

Փաշինյանը վարչապետ է դարձել մինչև պատգամավորական լիազորությունների դադարումը. ընդունեք սա հանցագործության մասին հաղորդում. Արփինե Հովհաննիսյան

Երգի ստեղծման եւ շնորհանդեսի այսպիսի գաղափարի մասին մեր թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:

«Երգչուհի Սոնա Սարկիսյանի  խորհրդով՝այս անգամ որոշեցինք ակտիվ երգ թողարկել, որը միշտ ուրախ տրամադրություն կապահովի: Երգի հեղինակները Նիկ Եգիբյան ու Վլադիմիր  Պողոսյանն են»,- ասաց Արփինեն:

Ստիպված եմ տխրեցնել. Արփինե Հովհաննիսյան

Տեսահոլովակի նկարահանման ընթացքում չնախատեսված  դեպքեր են եղել, որը բարդացրել է նկարահանումը, սակայն երգչուհին իր արեւային տեսակով կարողացել է հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու փայլել որպես օրվա հերոսուհի:

«Ժամանակ». Կասկածելի. Որտեղից է Արփինե Հովհաննիսյանի մայրիկը ձեռք բերել 40 միլիոն դրամի գույք

«Հագուստի հետ կապված խնդիրներ եղան: Վերջին պահին պարզ դարձավ, որ հագուստները, որը նախատեսել էինք կերպարներ ստանալու համար, չկային եւ ստիպված եղանք տեղում մտածել՝ ինչպես շարունակել նկարահանումները»,-անկեղծացավ Արփինեն:

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան

«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի եւ Մաչանենց տուրիզմ եւ Արտ սոց ձեռնարկության նախագահը՝նույն ինքը ՝ Արփինե Մաչանենց  Բաբախանյանը, երազում է ուրիշների երազանքները իրականություն դարձնել. «Քո երազանքը իմ երազանքն է»  ծրագիր ունեմ, դա եմ ուզում իրականացնել, որով պիտի իրականացնեմ  ուրիշների երազանքները: Այս ծրագրով  հնարավորություն պիտի  ստեղծեմ նրանց համար, ովքեր իրենց երազանքի ճանապարհին հանդիպում են դժվարությունների»:

«Նախագիծը փաստարկված չէ` առնվազն ժամկետների առումով». Շաքե Իսայան

Տուրիզմի մասնագետ է, կառավարման հոգեբան, դերասանուհի Արփինեն այս ոլորտներում հաջողության հասնելու մեծ հնարավորություններ է ունեցել, սակայն երգից նա ոչ մի կերպ չի կարողացել հրաժարվել:

Մամ ջան, կներես էս ամենի միջով անցնելու համար․ Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է վիրավորանքին

«Երգն այն է, ինչից ես չկարողացա հրաժարվել: 24  տարեկան եմ, բազմիցս առիթ եմ ունեցել այլ ոլորտներում կայանալու, սակայն չկարողացա երգը թողնել», -ասաց նա:

Անդրադառնալով իր ընտրած մասնագիտությունների հետ կապված դժվարին ճանապարհին՝ Արփինեն նշեց, որ այժմ հաղթահարել է բոլոր հիասթափությունները, որի համար շնորհակալ է իր ծնողներին, ամուսնուն, ով մասնագիտությամբ մետալուրգ է, սակայն երգչուհու առաջին ոգեշնչողն ու աջակիցն է:

Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում Արփինե Հովհաննիսյանին

«Ինձ համար մեծ հաջողություն է նման ամուսին ունենալը, ամեն մարդու բախտ չի բերում այդ հարցում: Շնորհակալ եմ նաեւ ծնողներիս, որ ամեն հարցում իմ կողքին են եւ հավատում են իմ գործի հաջողությանը»,- շեշտեց երգչուհին:

Սասուն Միքայելյանը Արփինե Հովհաննիսյանից ներողություն է խնդրում

Նշենք, որ  Արփինեն համերգային շրջագայություններ է ունեցել Իրանում /2006թ/, Սլովենիայում /2013թ/, Լեհաստանում /2012թ/, Էստոնիա / 2012թ/, Վրաստան/ 2014թ/, Չեխիա /2012թ/, Գերմանիա /2012թ/, Իտալիայում /2014թ/, Ֆրանսիայում /2015թ/, ԱՄՆ/2019թ/ Հայաստանի տարբեր մարզերում։ 2015թ.-ի թողարկել է հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երգ «Սրբադասում» (խոսք ՝ Հայր Ներսես Հարությունյան, երաժշտություն ՝ Մհեր Սամվելյան): Դրան հաջորդել է  Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված երգը, որը կոչվում է «Ազատամարտիկներին» (երաժտություն՝ Մհեր Սամվելյան, խոսք՝ Գրիգոր Մաչանենց Բաբախանյան: 2018թ-ին՝ «Իմ Սերը¦ (Խոսք եւ երաժշտ.՝ Գիսանե Պալյան):

«Կինս ու Ես». Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանն ամուսնացել են

Շնորհավորում ենք երգչուհուն պսակադրության առթիվ եւ մաղթում մեծ բեմեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА