o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա է նիկոլական Հայաստանի իրական դեմքը. բացահայտ տեռոր

05.10.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սա է նիկոլական Հայաստանի իրական դեմքը. բացահայտ տեռոր

Այն, որ 4 գրոհայինները՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը հարձակում գործեցին ոչ թե «Հայելի» մամուլի ակումբի, այլ՝ հայաստանայն ողջ լրատվական դաշտի եւ ազատ խոսքի վրա, պարզ է: Հասկանալի է նաեւ, թե ովքեր են ուղարկողները, եւ, որ իրականում իշխանություններն են այսպիսով փորձում ահաբեկել ու լռեցնել ընդդիմադիր խոսքը: Հակառակ դեպքում հազիվ թե սույն անձիք գնային նման քրեական հանցանքի, այն էլ՝ դեմքերը լրիվ բաց: Ու դեռ դրանից հետո էլ հոխորտային. «Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն ու չտարբերեն պետականությունն անձնական շահից, էլի ենք անելու...»:

Հնարավոր է գաղտնիքների բացահայտում՝ շնորհիվ ինտուիցիայի կամ ուրիշի անկեղծության. Օրվա աստղագուշակ

Ամեն դեպքում, իշխանությունն այս խայտառակությունից ձերբազատվելու եւ երկրի վարկը լիովին ոչնչացնելու խուսափելու մեկ վերջինտարբերակ ունի. այս գրոհայիններին գտնել էլ պետք չէ, նրանք արդեն հայտնի են,պարզապես պետք է գնալ եւ կալանքի տակ առնել, այն էլ՝ դիմակավորված հատուկջոկատայիններով: Այնպես, ինչպես չհապաղեցին  կալանավորել դատավորին ընդամենը հարց տվող Նարեկին եւ Սարգիսին: Բայց, անկեղծ ասած, կասկածում ենք, որ գործը տեղից այս դեպքում կշարժվի:

Ս.Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА