o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Պուտինի աննախադեպ այցի հմայքները

05.10.2019 09:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». Պուտինի աննախադեպ այցի հմայքները

«Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի համանախագահն ինչպե՞ս է գնահատում Պուտինի այցը Հայաստան՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Աննախադեպ լավ»: Ձեզ մոտ կա՛մ Պողոս է, կա՛մ «աննախադեպ»։ «Որովհետև լրագրողները սիրում են նման վերնագրեր, նույնիսկ ամենաանմեղ փաստը ներկայացնում են նման եզրութաբանությամբ»:

Ներկայացրեք «աննախադեպ» այցի հմայքները։ «Հմայքներն սկսվեցին այնտեղից, երբ տարփողվեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ամենավատագույն ժամերն ենք ապրում, ընդհուպ մինչև` Պուտինը չի գալու Հայաստան, չի հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, չի մնալու ճաշին։ Ինչպես տեսաք, հայ-ռուսական հարաբերությունները խիստ ռազմավարական, դաշնակցային են, ինչպես նաև տեղի ունեցավ պաշտոնական հրավեր` Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի։ Աննախադեպ էր այցը նաև բովանդակային, բարձրացված հարցերի առումով»:

Կմանրամասնե՞ք` ե՞րբ է նախատեսվում պարոն Փաշինյանի այցը ՌԴ, այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն, սելֆի չի եղել։ «Լրատվամիջոցներն են գրել՝ մամուլում եմ կարդացել»: Մի գրածի հավատում եք, մյուսին՝ ոչ, բայց այցի կուլմինացիան Բելլա Քոչարյանի հետ Պուտինի հանդիպումն էր ՌԴ դեսպանատանը։ «Չեմ կարծում, թե այդքան նախագահների, այդքան կարևոր հայտարարությունների ֆոնին դա կարող էր հետաքրքիր լինել»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Զելենսկին կատակել է Կիև գազ մատակարարելու վերաբերյալ Պուտինի հայտարարության շուրջ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА