o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ի «կեղտոտ խաղերն» ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

04.10.2019 21:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ-ի «կեղտոտ խաղերն» ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՄԻՔԱՅԵԼ եպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԸ փաստաթուղթ է հրապարակել եւ գրել. «Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գեւորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»։

Վարչապետի առաջարկությամբ նախագահը ազատել է Գրիգորի Հայրապետովին ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

Հրապարակված փաստաթուղթից պարզ է դառնում, որ ՊԵԿ-ից դիմել են «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի» «տնօրեն պարոն Գեւորգ Աջսպահյանին»՝  զգուշացնելով, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր:

Նախ նշենք, որ Պետեկամուտների կոմիտեն ակնհայտ անարգալից վերաբերմունք է դրսեւորում ոչ միայն Սրբազան հորը «պարոն»-ով դիմելով, այլեւ դիմելով Միքայել սրբազանին աշխարհիկ անունով՝ Գեւորգ, եւ սա էլ քիչ է, նույնիսկ հարկ չէին համարել ազգանունը գրել առանց տառասխալի: Սակայն, աբսուրդն այսքանով չի ավարտվում: Երբ հարձակվում են եկեղեցու վրա, իշխանությունը մատի փաթաթան է սարքում այն, որ եկեղեցին պետությունից անջատ է ու իրենք անելիք չունեն՝ ի պաշտպանություն եկեղեցու, բայց հանկարծ Պետեկամուտների կոմիտեն որոշել է քիթը մտցնել եկեղեցու ոչ միայն գործերի, այլեւ փաստաթղթերի մեջ: Հետաքրքիր է՝ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների, տարբեր տոտալիտար աղանդների ներսում ի՞նչ ուսումնասիրություններ է արել ՊԵԿ-ը, ի՞նչ եզրահանգումների եկել, որ հիմա էլ բոլոր գործերը թողած ընկել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւից, ընդ որում՝ մի եկեղեցու, որի բացառիկ դերն ու առաքելությունը մեր երկրում ամրագրված է օրենքով: Մինչդեռ պետական մարդակով այսօր Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր թեմերը հավասարեցվում են շարքային ՀԿ-ի մակարդակի, այսպիսի ոտնձգություն կարող էին իրենց թույլ տալ միայն նեոբոլշեւիկները: Իսկ մնացած հետեւությունները թողնում ենք ձեզ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА