o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք նրբերշիկ չենք, որ բոլորիս մի կաթսայում եփեն ու դնեն վաճառասեղանին» (Տեսանյութ)

04.10.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մենք նրբերշիկ չենք, որ բոլորիս մի կաթսայում եփեն ու դնեն վաճառասեղանին» (Տեսանյութ)

Երեւանում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչ, Խորհրդային Միության ամենից երկար պաշտոնավարած արտաքին գործերի նախարարի տեղակալ, լեգենդար Անդրեյ Գրոմիկոյի թոռը` ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ, քաղաքական գիտությունների դոկտորպրոֆեսոր ԱԼԵՔՍԵՅ ԳՐՈՄԻԿՈՆ: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Գրոմիկո կրտսերի հրապարակային դասախոսությունը` «ՌԴ եւ Եվրոպական միության փոխհարաբերությունները արդի ժամանակաշրջանում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական եւ վերլուծական հասարական կազմակերպությունը` ՌԳԱ Եվրոպային ինստիտուտի եւ Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքականության հետազոտությունների ասոցիացիայի հետ համատեղ: Դասախոսությունից հետո` Ա. Գրոմիկոյի հետ առիթ ունեցավ զրուցելու նաեւ «Իրավունքը»:

Նիկոլի պուճուրիկ կլոնների այս ճնշող մեծամասնությունը արդյունավետության տեսակետից Տորիչելյան դատարկություն են. Արմեն Աշոտյան

«ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ՇԱՏ ՀԵՇՏ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՂԵՂՆԵՐԸ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆԵԼ»

Պարոն Գրոմիկո, Երեւանում տեղի ունեցավ ԵԱՏՄ գագաթնաժողովը: Ժամանակին մարդիկ թերահավատորեն էին մոտենում Հայաստանի վարած «եւ-եւի» քաղաքականությանը: Ըստ Ձեզ` Հայաստանի հաջողվե՞լ է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ, ինչպես ի սկզբանե ուրվագծվում էր նման հեռանկար:

Բոլոր երկրները` ԵԱՏՄ եւ ոչ միայն ԵԱՏՄ անդամ, այլեւ ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ, որպես ինքնիշխան պետություններ, ուղղակիորեն վարում են բիզնես այլ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ: Օրինակ` չնայած Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների վատթարացմանը, միեւնույնն է, մեծ աշխատանք է կատարվում տնտեսական փոխգործակցության առումով: Մասնավորապես` ակտիվորեն իրականացվում է ապրանքների շրջանառություն ԵՄ-ի հետ, որը կազմում է շուրջ 43%: Հանդիպումներ են տեղի ունենում, թեկուզ ոչ պաշտոնապես եւ ամենաբարձր մակարդակով, Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ ամեն տարի կնքվում են բազմաթիվ փոխգործակցության համաձայնագրեր եւ այլն: Այս առումով` ակնհայտ է, որ մեր երկրներից յուրաքանչյուրը կարող է կարեւոր դեր ունենալ, որ մեր ընդհանուր միությունը ավելի դինամիկ զարգանա ԵՄ-ի հետ` լայնորեն օգտագործելով մեր երկրների դիվանագիտության հնարավորությունները: Այս համատեքստում շատ հետաքրքիր է, թե ինչպես է Հայաստանն ինտեգրվում ԵՄ-ի եւ ՌԴ հետ հարաբերություններում: Դժբախտաբար, Եվրամիությունը մինչեւ վերջերս, ինչպես ցույց տվեցին Ուկրաինայի դեպքերը, համարում էր, որ այն միայն բանակցություններ պետք է վարի ինչ-որ մի երկրի հետ` առանց այլ երկրների ներգրավելու, որոնց շահերը, այդպիսի պայմանավորվածությունների արդյունքում կարող են բավականին ընդարձակ ազդեցություն ունենալ: Ռուսական կողմը բազմիցս առաջարկել էր ԵՄ-ին եւ Ուկրաինայի իշխանությանը բանակցել, որպեսզի ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացվելու համաձայնագիր` ՌԴ շատ արտադրողների իրավունքները Ուկրաինայում լինեին պաշտպանված: Մինչդեռ ԵՄ-ն այն ժամանակ ասաց, որ սա Ռուսաստանի գործը չէ, մենք ուղիղ բանակցություններ ենք վարում, մեզ էլ ոչ մեկը պետք չէ: Դրանից հետո, երբ տեղի ունեցան ուկրաինական դեպքերը, միայն այդ ժամանակ ԵՄ-ում սկսեցին մտորել, եւ այն ազդեց իրենց ռազմավարության վրա: Եվ առաջին անգամ պաշտոնապես ասվեց, որ Բրյուսելը չի պատրաստվում իր մոդելը պարտադրել որեւէ մեկին, որ անհրաժեշտ է լսել այլոց կարծիքները, օգտագործել այն երկրների փորձը, որոնք ընտրել են այլ մոդել: Ավաղ, որպեսզի տեղի ունենար մտածողության նման փոփոխություն, պետք է կատարվեին շատ դրամատիկ իրադարձություններ, որոնք վնաս հասցրին Ուկրաինային, ԵՄ-ին եւ Ռուսաստանին: Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքը ցույց է տալիս, որ սկսել են լսել այն երկրների կարծիքները, որոնց հետ բանակցում են, լսել նաեւ նրանց հարեւաններին, դաշնակիցներին, գործընկերներին: Արդյունքում պարզվեց, որ Հայաստանը կարող է հեշտությամբ պայմանագրեր կնքել ԵՄ-ի հետ` միաժամանակ մնալով ԵԱՏՄ լիարժեք անդամ, ՀԱՊԿ եւ այլ կառույցների անդամ: Ավելին` պարզվեց, որ դրանում ոչ մի վատ բան չկա: Եթե այդպիսի մոտեցում դրսեւորեր ԵՄ-ն Ուկրաինայի նկատմամբ« կարծում եմ, այսօր կխոսեինք հաջողված պատմության մասին, թե ինչպես մենք դարձանք կամուրջ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Բայց, ցավոք, այդպես չեղավ: Այսօր լուրջ ուշադրության կենտրոնում է Մոլդովան, որը ԱՄՆ-ի, ԵՄ եւ ռուսական կողմի շնորհիվ կայունացրեց իր տնտեսական վիճակը: Մոլդովայի նախկին իշխանությունների ներկայացուցիչները պաշտպանում էին ԵՄ-ին անդամակցելու գաղափարը` առանց խորանալու, որ այն իր բացասական ազդեցություն է ունենալու մարդկանց, երկրի միջազգային հարաբերությունների վրա: Մեր օրերում շատ հեշտ է մարդկանց ուղեղները մանիպուլացնել: Տեսնենք, թե ինչով կավարտվեն Մոլդովայում տեղի ունեցող գործընթացները: Այն եւս կարող է հաջողություն ունենալ` օգտագործելով Հայաստանի փորձն եւ օրինակը: Թեպետ այս առումով Հայաստանի փորձը յուրահատուկ չէ, որովհետեւ նույն ԵՄ-ն համագործակցում է եւ չի ստիպում Ղազախստանին ընտրել միայն այս ուղին եւ ժողովրդին բաժանել պրոռուսական եւ պրոեվրոպական թեւերի, ընտրել իր քաղաքական ուժին, ինչպես տեղի ունեցավ Ուկրաինայում: Այդուհանդերձ, Հայաստանը մեծ դեր կատարեց, որպեսզի ԵՄ-ն ադեկվատ մոտենա բանակցություններին եւ տնտեսական համագործակցություն իրականացնի ոչ միայն ԵՄ անդամ երկրների, այլեւ ոչ անդամ երկրների հետ:

Նիկոլ Փաշինյանը զինծառայությունից խուսափածներին կոչ է անում ինքնաթիռի տոմս գնել և վերադառնալ Հայաստան

«ՍԱ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՈՒՂԻ Է, ՈՐԸ ԲԱՑԻ ՎՆԱՍԻՑ, ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱԼՈՒ»

Ամեն դեպքում, ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ` հաշվի առնելով, որ նույն ԵՄ-ի կողմից այսօր պարտադրվում են վավերացնել կոնվենցիաներ, վերանայել մեր ազգային արժեքները, խմբագրել պատմությունը: Այդ թվում` Հայաստանում մեծ դիմակայություն կա` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված: Ի՞նչ կասեք այս մասին:

«ՆԻԿՈԼ, ՄԵՆԱԿ ԱՆԿԵՂԾ, ՔԵԶ ԱՍԵԼ ԵՆ, ԲՈՒԺՎԵ՞Լ ԵՍ, ԹԵ՞ ՔՈ ՁԵՒԵՐՈՎ ԹՌԱՐ

Համարում եմ, որ բարոյականությանը, բարոյական համոզմունքներին, ընտանեկան արժեքներին վերաբերող հարցերը ընդհանրապես պետք է հանվեն քաղաքական ոլորտից: Սա ապակառուցողական ուղի է, որը բացի վնասից, ոչինչ չի տալու: Նման հարցերը օրակարգային խնդիր դարձնելը արտաքին քաղաքականության ճնշման գործիք է: Պարադոքսն այն է, որ ինչ-որ ազատությունների մասին բղավող, սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին խոսող երկրներում 20-30 տարի առաջ նման բան չի եղել: ԱՄՆ-ում 60-ական թվականներին լուրջ ռասսայական խնդիր կար: Մարթին Լյութեր Քինգն ուղղակիորեն սպանվեց, քանի որ ղեկավարում էր այդ հակառասսայական շարժումը: Եվ հիմա էլ ԱՄՆ-ում հաճախ բախվում են իրավապահներն ու հանրության սեւամորթ զանգվածը: Խնդիրները լուծված չեն առ այսօր այն երկրներում, որոնք բղավում են հիմա, թե իրենց մոտ լրիվ գործողությունների, որոշումների ազատություն է, այդ թվում` անձնական կյանքին վերաբերող: Չգիտեմ, թե ինչպես է Հայաստանում, բայց Ռուսաստանում համարում են, որ մարդու անձնական կյանք ներխուժելը բարոյական չէ: Ռուսաստանում ոչ մեկը չի նայում բանալու անցքից, միգուցե պապարացիներն անում են, բայց դա նրանք անում են բոլոր երկրներում: Տեսեք, թե ինչեր է գրում Մեծ Բրիտանիայի դեղին մամուլը: Բայց պետք է հասկանալ, որ հասարակությունները միանման չեն, մշակույթները նման չեն: Մենք նրբերշիկ չենք« որ բոլորիս մի կաթսայում եփեն եւ դնեն վաճառասեղանին: Պետք է հաշվի առնել մշակույթի, արժեքների եւ մտածելակերպի տարբերությունները: Պարզ է` ժամանակի ընթացքում հասարակությունները դառնում են ավելի ազատական, բայց դա չի կարող վերածվել քաղաքական խաղի եւ հատկապես` քաղաքական ճնշման: Հիլարի Քլինթոնը մի անգամ հայտարարեց, որ եթե նա դառնա ԱՄՆ նախագահ, ապա ԼԳԲՏ համայնքի իրավունքները նրա համար կլինեն հիմնական առաջնահերթությունների շարքում, ինչն ամբողջովին անհեթեթություն էր: Սա չի նշանալում, որ ԼԳԲՏ-ականները չպետք է իրավունքներ ունենան, ուղղակի  վտանգավոր է այն դարձնել արտաքին եւ ներքին քաղաքականության գործիք: Մինչդեռ այսօր նույնիսկ այն աստիճանի աբսուրդի ենք հասել, որ որոշ երկրներում օրենքներն ընդունվում են այնպես, որ ուղղակիորեն արտացոլում են ԼԳԲՏ-ականների դերը, ինչպես ԱՄՆ-ում: Սա աբսուրդ է:

Նիկոլը իր տեսակով այդպիսին է, կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը

«Հիմա պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս ո՞նց եղավ, էս ո՞վ բերեց Նիկոլին»

Ձեր դասախոսությունում անդրադառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին` Դուք նշեցիք, որ նա նախկին լրագրող է, աչքի է ընկնում իր պոպուլիստական հայտարարություններով: Այս ամենը մեզ հիշեցրեց մեր վարչապետին, հատկապես կիրառվող քաղտեխնոլոգիաների առումով: Տեսնո՞ւմ եք մտավախություն, որ մի օր էլ կարող է մեզ մոտ «Բրեքզիթ» իրականացվել, եւ Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից, հատկապես, որ մերօրյա իշխանությունները, երբ ընդդիմություն էին, նման մտադրություն ունեին:

​​​​​​​«Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր». Էդուարդ Շարմազանով

– «Բրեքզիթը» փախուստ է, իսկ փախուստ կա այնտեղից, որտեղ ձեզ դուր չի գալիս լինել: Մարդիկ փախչում են ընտանիքից, որտեղ ընդհանուր լեզու չեն կարողանում գտնել: Իսկ երկրի փախուստ միությունից կարող է լինել միայն այն դեպքում, երբ ռազմավարական առումով այդ կառույցը չի բխում երկրի շահերից: Չեմ տեսնում նախադրյալներ, թե ինչպես պետք է ապացուցել, որ Հայաստանին ձեռնտու չէ լինել մեկ միության կազմում Ռուսաստանի հետ: Սա ինձ համար աբսուրդ է, այստեղ անգամ քննարկելու հարց էլ չկա: Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին, ժամանակակից աշխարհում, այո, դրանք կան եւ համատարած օգտագործվում են քաղաքականության մեջ, հատկապես բոլոր այն երկրներում, որոնք գնում են լիբերալ ճանապարհով` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Այդ թվում` իրականացվում է սեւերի եւ սպիտակների փիառ, եւ սոցցանցերում մարդկանց ուղեղների վրա ազդում են այնպես, ինչպես երբեք չի եղել պատմության մեջ: Մարդկանց վրա ժամանակին կարող էր ազդել միայն կրոնական հավատը եւ 100 հազարավոր մարդիկ կարող էին ոտքի կանգնել եւ քայլել մի ուղղությամբ: Այնպես որ, չի բացառվում, որ այդպիսի տեխնոլոգիաներ կիրառվեն նաեւ դինամիկ քաղաքականություն ունեցող Հայաստանում: Այս առումով պետության ղեկավարումը նման է վարորդի: Կարեւոր է, որ պետության ղեկին նստի ոչ թե խմած մարդ, որը կխփի մեկին, այլ սթափ մեկը, որը երեխաներին դպրոց կտանի: Տեխնոլոգիաներն էլ կարելի է կիրառել հանուն ինչ-որ բանի, ոչ թե` հակառակը: Քաղտեխնոլոգիաներ կիրառելով` կարող ես թունավորել երկրներին ու իրար դեմ հանել կամ` երկրի հանրության մի մասին մյուսի դեմ, եւ ամեն ինչ կախված է իշխանությունից, քաղաքական գործիչներից, քաղաքական ուժերից:

«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА