o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.10.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, թավշիստները շատ են սիրում նախկին իշխանություններին մեղադրել «քավոր-սանիկայինե կադրերի համար, եւ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ-ում շրջանառվող վայ «հիմնավորումը» մեծամասամբ խարսխված է հենց այդ կատեգորիայի վրա: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ պատանի նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ շատ մեծ թուլություն ունի հենց այդ ուղղությամբ: Սկզբում իմացանք, որ նա նախարարությունում իրեն խորհրդական է նշանակել իր հարսանիքի քավորին, իսկ հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ նախարարությունում տեղավորել է եւ իր 21-ամյա բանակում չծառայած աներձագին: Ի դեպ, հետաքրքիր է, որ երկուսի անունն էլ Դավիթ է, եւ երեւի պարոն երիտնախարարը մեծ թուլություն ունի այդ անվան հանդեպ:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ առավել քան զարմացրեց իր լպիրշությամբ տխրահռչակ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ով ոչ միայն հրաժարվեց ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանի հանդեպ իր ղզիկաբարո կեցվածքի համար, այլ նաեւ լրացուցիչ լպիրշություններ դուրս տվեց: Այսպես, նա ցինիկաբար հայտարարեց, որ եթե խնդիր կա, ապա կարող է պարզաբանման համար հանդիպել Արփինե Հովհաննիսյանի հորը, իսկ երբ լրագրողները ասացին, որ այդ մարդը վաղուց մահացած է, ձեւ արեց, որ առաջին անգամ է դրա մասին լսում: Ինչեւէ, զարմանալով հանդերձ նշենք, որ Ա. Քոչարյանի հնչեցրած «ցանկությունըե ոչ միայն ցինիկ է, այլ կարող է շուռ գալ հենց ասողի դեմ: Չէ՞ որ հնչեցրած ցանկությունները կատարվելու հատկություն ունեն, եւ այդ տեսակետից հանգուցյալի հետ հանդիպելու ցանկությունը, համաձայնվեք, մի տեսակ տարօրինակ է հնչում...

ԶԱՐՄԱՆՔ

Վերջին շրջանում իրենց հարգող գործիչները եթերի չեն գնում այնպիսի կերպարների մոտ, ինչպիսիք են Պետրոս Ղազարյանն ու Արամ Աբրահամյանը, քանզի այդ երկուսը լրագրող լինելով հանդերձ, սկսել են բացեիբաց հանդես գալ խոսքի ազատությունը սահմանափակելու եւ մամուլի բերանը փակելու կոչերով: Բայց իրենց չհարգողները լավ էլ գնում են, եւ վայ-վարչապետի վայ-խոսնակ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գնաց Հ1, որպեսզի Պետրոսի մոտ ցինիզմի եւ ամբարտավանության մաստեր-կլաս ցույց տա: Եվ զարմանալին այն է, որ չգիտես ինչու նա հանկարծ որոշեց հայտարարել, թե մեր երկրին ականջներից ձգելով են բերել ԵԱՏՄ: Երեւի մոռացել է, թե ինչպես էր իր շեֆը քսմսվում Վլադիմիր Պուտինին եւ շողոքորթության դասեր տալիս ամբողջ հանրությանը: Եվ Կարապետյանի հեռուստաեթերն այնքան գարշելի էր, որ արդեն Արմեն Աշոտյանը չդիմացավ եւ շատ չոր արտահայտվեց. «Տո այ մտավոր պլեբեյ, շեֆիցդ հարցրա, թե Ռուսաստանի հանդեպ 180 աստիճանով դիրքորոշումը փոխելու, Պուտինին հրապարակավ քծնելու, իսկ տակից պոակական ֆեյքերով ինքնահաստատվելու, վրացական զլմին «լեւիե ներս թողելու, Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպումից սարսափելու ու ափալ-թափալ ԶՎԱՐԹՆՈՑ գնալու, հրաժեշտի գրկախառնություն մուրալու մասին գիրք չի՞ ուզում գրի: Վերնագիրն էլ իմ կողմից նվեր. «Տակը լցնելու գարշահոտ արվեստը»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА