o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի որդին եւս մասնակցել է Պուտինի հետ հանդիպմանը. ինչից է խոսվել

04.10.2019 11:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանի որդին եւս մասնակցել է Պուտինի հետ հանդիպմանը. ինչից է խոսվել

Ռոբերտ Քոչաարյանի կնոջ` տիկին Բելլայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այդքան կրքեր առաջացրած հանդիպումից հետո իշխանական աղբյուրները չհապաղեցին` այդ հանդիպման արժեքը նվազեցնելու փորձեր անել: Այդ թվում, որ Պուտինն այդ հանդիպումն անցկացրել է ձեւական կողմը պահելու համար եւ, որ այն հազիվ մի քանի րոպե է տեւել:

ՄԻԵԴ-ում 17-հոգանոց խումբ է ձևավորվել Քոչարյանի վերաբերյալ դիմումը քննելու համար

Բայց ահա ճշգրտված տվյալներով, որը հաստատվեցին նաեւ Երկրորդ նախագահին մոտ կանգմած միանգամայն արժանահավատ աղբյուրները, պատկերը միանգամայն այլ է: Նախ, բացի տիկին Բելլայից, հանդիպմանը մասնակցել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին: Ավելին, որ հանդիպումն անցել է միանգամայն ջերմ մթնոլորտում: Հիմնական խոսակցությունը, ըստ աղբյուրի, ինչպես եւ ենթադրվում էր, ծավալվել է Քոչարյանի գործի շուրջ: Եվ ամենակարեւորը, ՌԴ նախագահը վերահաստատել է իր համակողմանի աջակցության պատրաստակամությունը:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА