o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

04.10.2019 04:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

«Թեպետ այսօր նոր պետք է տեղի ունենա «Իմ քայլի» հեղինակած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ պատգամավորների քվեարկությունը, սակայն արդեն իսկ «Իմ քայլում» նոր սցենար են փնտրում: Մեր ունեցած տեղեկություններով` իշխող խմբակցության առավել գիտակից թեւը, բավական մտահոգ է: Նրանք հասկացել են, որ Հ. Թովմասյանի դեմ կիրառվող այս սցենարը կատարյալ ֆիասկո է ապրելու եւ մերժվելու է հենց Սահմանադրական դատարանի կողմից: Եվ մինչ տիկնայք եւ պարոնայք օրենսդիրները փնտրտուքների մեջ են, ոչ մի տեղ չտանող այս նախագծին «միս ու արյուն» տվողները որոշել են բոլորին ներքաշել ստեղծված ճահիճի մեջ: Դրանով պայմանավորված` նաեւ երեկ դժկամությամբ պատգամավորները ներկա էին նիստին ու մի քանիսը նույնիսկ պարտադրված ելույթներ ունեցան, քանի որ վերեւներից ներկա-բացակա էին անելու»

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА