o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՆ ԽՍՀՄ-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՓՈՒԼԸ ՓԱԿՎՈՒՄ Է

03.10.2019 21:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԻՆ ԽՍՀՄ-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՓՈՒԼԸ ՓԱԿՎՈՒՄ Է

Այն, որ Երեւանում կայացած ԵՏՄ նիստն ուներ նաեւ վառ արտահայտված աշխարհաքաղաքական երանգ, թերեւս դժվար չէր նկատելը: Այս նիստը, իհարկե, մեծ ծրագրի փոքրիկ դետալներից մեկն էր: Բայց նաեւ երկար տարիներ շարունակվող մի ծավալուն աշխարհաքաղաքական խաղի եզրափակիչ փուլի դետալներից մեկը:

«Սա հարված էր գոտկատեղից ներքեւ». ՌԴ Արմավիրի հայ համայնքի ղեկավար

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԵԾ ԵՎՐՈՊԱՅԻՑ»՝ «ՄԵԾ ԵՎՐԱՍԻԱ»

Որքան էլ վարչապետ Փաշինյանը փորձի ակնարկել, թե Իրանի եւ Սինգապուրի ղեկավարների ներկայությունն ու այդ երկրների հետ կապված ԵՏՄ-ի ծրագրերն իր ձեռքբերումներից է, հասկանալի է, որ այդպես չէ: Երկու ուղղություններով էլ համագործակցության աշխատանքները երկար պատմություն ունեն, սկսվել են դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում նախկին «հանցավոր ռեժիմն» էր, ու այդ օրերին Փաշինյանը հրապարակներում եւ ԱԺ ամբիոնից պահանջում էր, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից: Բայց չէ, Փաշինյանը դարձավ վարչապետ, Հայաստանը ԵՏՄ-ից դուրս չեկավ, ու այդ հին ծրագրերն աչքի առաջ իրականություն են դառնում: Բայց նախ հիշեցնենք խնդրի արմատները:

​​​​​​​«Չկա «ներսի» եւ «դրսի», կա մեկ միասնական եւ միակամ Դաշնակցություն». ՀՅԴ Արցախի ԵՄ

«Միասնական մեծ Եվրոպա» գաղափարախոսությունը, թեեւ շատերն են վերագրում Վլադիմիր Պուտինին, բայց այդպես չէ: Այդ գաղափարը դեռ անցած դարի կեսերին առաջ քաշեցին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը եւ Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտը: Իմաստը հետեւյալն էր. կանխել ԱՄՆ-ի, ավելի ճիշտ՝ անգլոսաքսոնիզմի աշխարհով մեկ աճող գերճնշող դերը, որը Եվրոպային խոստանում էր այն բոլոր խիստ վտանգավոր հետեւանքները, որոնք այսօր տեսնում են բոլորը: Այն է, դասական Եվրոպայի տրանսֆորմացիան ինչ-որ անհայրենիք, անազգ, անսեռ, անկրոն, անբարոյական, եւ այդ ամենով՝ գերկառավարելի միավորի: Արդեն Գորբաչովի օրոք ԽՍՀՄ-ն եւս հակված էր այդ գաղափարախոսության օգտին, սակայն Միության փլուզումն արգելակեց այն՝ զուգահեռաբար Եվրոպայում կտրուկ արագացնելով հիշատակված բոլոր բացասական գործընթացները՝ Հին աշխարհամասը լիովին վերածելով ԱՄՆ-ի տնտեսաքաղաքական կցորդի:

Գարեգին Նժդեհի վրա հարձակումը պատահական չէ, եւ չի սահմանափակվում միայն ալիեւյան տխրահռչակ ելույթով. Արմեն Աշոտյան

Արդյունքում, 2000-ականների սկզբներին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին վերակենդանացրեց «Միասնական Եվրոպայի» գաղափարը: Նա ԵՄ-ին ու ՌԴ-ին առաջարկեց՝ Լիսաբոնից մինչեւ Ուրալ (աշխարհագրական Եվրոպայի սահմանները նկատի ունենալով, թեեւ դրա տակ պետք էր հասկանալ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ) ստեղծել Համաեվրոպական տնտեսական տիրույթ: Անգլոսաքսոնիզմի պատասխան քայլը դարձավ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ընդլայնումը դեպի արեւելք, որի վերջնական իմաստը ցույց տվեց 2003թ.-ի վրացական «Վարդերի հեղափոխությունը» եւ ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունը»: Այն է, ԽՍՀՄ փլուզումից հետո էլ միջուկային գերտերության կարգավիճակը պահպանած եւ կայունացման փորձեր կատարող ՌԴ-ին դնել լիակատար շրջապատման մեջ, որը էապես կթուլացներ վերջինիս միջուկային պատասխան հարվածի հնարավորությունները, ու դա կդառնար «մեծ խաղի» ավարտը, որն այդ ժամանակներում ակտիվ քարոզում էր տխրահռչակ Բժեժինսկին: Նաեւ նկատի ունենալով, որ ամերիկյան վերահսկողության տակ գտնվող նոր ԵՄ-ական եւ ՆԱՏՕ-ական երկրները կդառնան պատնեշ՝ Հին Եվրոպայի եւ ՌԴ-ի միջեւ՝ զրոյացնելով ամեն մի ինտեգրացիայի հեռանկար: «Խաղի վերջը» կարող էր դառնալ 2008թ. աբխազական պատերազմը, որը պետք է մեկ հարցի պատասխան տար. ՌԴ-ն կցանկանա՞ կամ կարո՞ղ է դիմադրել, թե պատրաստ է հանձնվել: Բայց ահա ՌԴ-ն կարողացավ հաղթել:

«Մենք նրբերշիկ չենք, որ բոլորիս մի կաթսայում եփեն ու դնեն վաճառասեղանին» (Տեսանյութ)

Հաջորդ հարվածը 2009թ.-ին մեկնարկած ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն էր, որը ենթադրում էր հետխորհրդային վեց երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Բելառուս) «եվրոպականացում» եւ դրանով՝ Կասպյան տարածաշրջանից մինչեւ Բալթիկա ՌԴ-ի շուրջ շրջապատման օղակի փակում: Դրանից այն կողմ արդեն Կենտրոնական Ասիան էր, որտեղ եւս ակտիվ «հեղափոխական» գործընթացներ էին, Աֆղանստանում կենտրոնացած էին ամերիկյան զորքերը: Այսինքն, ՌԴ-ի շուրջ ամբողջական շրջապատման օղակ կառաջանար: Սակայն այս գործընթացն էլ կանգ առավ Հայաստան-Ադրբեջան հատվածում. արցախյան խնդիրը երկու երկրներին էլ կտրուկ տեղաշարժերի հնարավորություն չէր տալիս: Իսկ ահա Թուրքիայի հետ հակամարտությունը Հայաստանի համար անփոխարինելի էր պահում ռուսական ռազմաբազան, որը ՌԴ-ի համար Աբխազիա-Իրան ուղղությամբ կապող օղակ է: Դրանից զատ, Ուկրաինայում էլ հետընթաց ունեցավ Յուշենկոյի «Նարնջագույն հեղափոխությունը»:

Ինչ սպասել Երեւանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովից

Հենց այս փուլի ընթացքում էր, որ Պուտինը Եվրոպային մի վերջին անգամ հիշեցրեց «Միասնական Եվրոպայի» մասին, հաշվի առնելով նաեւ այն վտանգավոր ազդակները, որոնք Եվրոպան ստացավ 2008թ. ճգնաժամից: Այսպես, նախ 2010թ. նոյեմբերին գերմանական «Sddeutsche Zeitung» թերթում հրապարակված իր հոդվածում, ապա՝ դրան հաջորդած Գերմանիայի առաջատար ընկերությունների ղեկավարների ու թոփ-մենեջերների կազմակերպած ֆորումում Պուտինը հայտարարեց. «Ապագայի սեփական տեսլականի մասին մտածել անհրաժեշտ է նաեւ Եվրոպային, եւ մենք առաջարկում ենք այն ձեւավորել միասին՝ ՌԴ-ի ու ԵՄ-ի գործընկերության միջոցով: Դա կլիներ ժամանակակից աշխարհում մրցունակության ու հաջողության հասնելու մեր համատեղ հայտը... Ի՞նչ ենք մենք առաջարկում. նախեւառաջ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ տնտեսական ներդաշնակ ընկերակցություն, իսկ ապագայում հնարավոր է նաեւ ազատ առեւտրի գոտու եւ անգամ տնտեսական ինտեգրման ավելի առաջնային ձեւաչափերի ստեղծում...»: Բայց եթե ճգնաժամի ազդեցության տակ գտնվող եվրոպական բիզնեսի զգալի հատվածը դրանում տեսավ փրկության ուղի, ապա Եվրոպայում գերիշխանություն ձեռքբերած եւ անգլոսաքսոնիզմի կողմից լիովին կառավարվող ուլտրալիբերալիստական քաղաքական իշխանության պատասխանն «Արեւելյան գործընկերությունն» էր:

ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՔ ՏԵՂՆԵՐԴ` ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հենց այդ առաջարկի ձախողման արդյունքում էր, որ Պուտինը գնաց «Միասնական Եվրոպայի» գաղափարի խորը տրանսֆորմացիայի ճանապարհով՝ առաջ քաշելով շատ ավելի գլոբալ գաղափար՝ «Միասնական Եվրասիա»: Այդ նախագծի շրջանակներում ռուսական քաղաքականությունը կտրուկ ակտիվացավ երկու ուղղությամբ՝ Եվրասիական միության ստեղծման եւ Չինաստանի հետ ռազմավարական հարաբերությունների: Դրա էֆեկտիվությունը շատ արագ տեսանելի դարձավ. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ (ինչը 2008թ.-ի ԼՏՊ-ական «հեղափոխության» ձախողման արդյունքն էր, եւ, թերեւս, հենց այդ պատճառով է, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այժմ էլ մնում է սորոսական «կուտոկի» ամենաչսիրած անձերի թվում) «Արեւելյան գործընկերության» իմաստը պարզապես կորավ:

Երեւանում է ԽՍՀՄ լեգենդար փոխարտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի թոռը (Տեսանյութ)

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-ի հաջորդ հարվածն ավելի հարավ էր՝ Սիրիա-Իրան ուղղությամբ, որոնց ՙդեմոկրատացումը՚ նույնպես բերելու էր ՌԴ-ի շուրջ օղակի ամբողջականացման: Սակայն այս դեպքում էլ Մոսկվայի անսպասելի քայլն իրավիճակը հիմքից փոխեց: Հիշեցնենք, 2014թ. ամռանը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսն անկման շեմին էր, իսկ Ասադի պարտության դեպքում Թեհրանը հազիվ թե կարողանար դիմագրավել նախապատրաստված ներքին ՙհեղափոխական՚ ցնցումներին ու Սիրիան եւ Իրաքը նվաճելու դեպքում տարածաշրջանային գերուժի վերածվելու ունակ «Իսլամական պետությանը»: Արեւմտյան ստրատեգիական կենտրոններն արդեն համարում էին «խաղն ավարտված», երբ ռուսական զինուժը մտավ Սիրիա: Արդյունքում, ոչ միայն Ասադը գրեթե պարտվածից վերածվեց հաղթողի, այլ նաեւ դիրքորոշումն էապես փոխեց նաեւ Թուրքիան իր հարեւանությամբ, տեսնելով ռուսական ուժերին եւ բախումների մեջ մտնելով նրանց հետ: Իսկ ահա ռուսների հետ բացահայտ պատերազմի մեջ մտնել չցանկացող Էրդողանին տապալելու անհաջող «հեղափոխությունից» հետո (որի ժամանակ, ի դեպ, Էրդողանը քիչ տեսանելի, սակայն որոշիչ աջակցություն ստացավ Մոսկվայից), պրակտիկ օրակարգ մտավ ՌԴ-Թուրքիա-Իրան ռազմավարական համագործակցությունը: Այս միությունը, չնայած երկրների ներքին տարաբնույթ խնդիրներին, կարողացավ դառնալ այն կարգի էֆեկտիվ գործոն, որը պարզապես Սիրիա-Իրան ուղղությամբ ռազմաքաղաքական առումով ԱՄՆ-ին մղեց երկրորդ պլան:

«Միայն ժողովրդավար Թուրքիան է ի վիճակի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Կարո Փայլան

Բայց ամենահետաքրքիրը. իմաստային առումով, սիրիական «հեղափոխությունը» առավելագույնս ծառայեց միայն ՌԴ-ի շահերին: Եվ սա միակ դեպքը չէ, որ ամերիկյան քաղաքականությունը առավելագույն օգուտ տվեց Մոսկվային: Սիրիային զուգահեռ կազմակերպված ուկրաինական երկրորդ «հեղափոխության» արդյունքում ՌԴ-ի կազմ անցավ Ղրիմն ու փաստացի վերահսկողության տակ՝ Դոնբասը: Ավելին, Ղրիմում եւ Սիրիայում ռուսական ուժերի զուգահեռ կենտրոնացումն էր, որ այլ ելք չէր թողնում ՆԱՏՕ-ական Թուրքիային, քան ՌԴ-ի հետ ակտիվ համագործակցությունը:

«Մեր երկրում ձեւավորվում է շատ վտանգավոր խունտա». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Հաջորդը. հենց նույն ամերիկյան գլոբալ ճնշումների արդյունքում էր, որ ՌԴ-ին եւ Չինաստանին պարզապես այլ ելք չէր թողնում, քան ամենասերտ համագործակցությունը: Արդյունքում, ԱՄՆ-ին մնաց միաժամանակ հակազդեցության մեջ մտնել տնտեսական հսկա Չինաստանի եւ ռազմական հսկա ՌԴ-ի հետ: Էլ չասած, որ ռուս-չինական հարաբերությունների արդյունքում օրակարգ մտած «Նոր մետաքսի ճանապարհի» գաղափարախոսությունը (գումարած մի շարք այլ կոմունիկացիոն եւ այլ գլոբալ ծրագրեր) եթե ոչ «Միասնական Եվրասիայի», ապա առնվազն միասնական եվրասիական առեւտրաշրջանառության գաղափարը դարձրել է օրվա թեմա:

«Ազատագրումը» զգոնության կոչ է անում. ովքեր են կանգնած «հատուկ օպերացիայի» հետեւում

 

«ՄԵԾ ԽԱՂԻ» ԱՄՓՈՓԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Բայց վերադառնանք ԵՏՄ-ի հայաստանյան նիստին: Դրա կարեւորությունը, անշուշտ, հետեւյալն էր. այս նիստը տվեց ԵՏՄ-Իրան գործնական տնտեսական համագործակցության մեկնարկը: Իսկ Իրանն այն պետությունն է, որը դառնում է, այսպես ասած, բաշխիչ կենտրոն այն բոլոր բեռների համար, որոնք Չինաստանի հարավից եւ Հնդկաստանից ամենամոտ ապագայում կշարժվեն դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ: Ինչու կշարժվեն, որովհետեւ այս ճանապարհը երեք անգամ քիչ ժամանակ է պահանջում եւ նույնքան էլ՝ ծախսեր, քան անգլոսաքսոնիզմի վերահսկողության տակ գտնվող ծովային ուղիները: Եվ չմոռանանք, խոսքը նաեւ հսկայական եկամուտների մասին է:

«Ցանկանում եմ, որ ավելի շատ նեխի «ոսկե ծիրանը». Դավիթ Սահակյանցը կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում է գրել

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն բանից հետո, երբ ՌԴ-ն ի ցույց դրեց անորսալի հիպերձայնային հրթիռային տեխնոլոգիաները, ՌԴ-ի շրջապատման իմաստը պարզապես կորավ: Կարելի է էլի տրիլիոնավոր դոլարներ ծախսել ու եթե հաջողվի, ՌԴ-ի ողջ սահմանով հակահրթիռային համակարգեր շարել: Բայց եթե այդ հակահրթիռային միջոցներն ի զորու չեն հասնել հիպերձայնային եւ կառավարվող հրթիռների ետեւից, ո±րն է այդ ծախսերի իմաստը: Ավելին, ԱՄՆ-ն արդեն փորձում է մինչեւ իսկ վերաիմաստավորել իր հիմնական հարվածային ուժերից մեկը՝ ավիակիրների վրա հիմնված նավատորմը: Եթե հնարավոր է ընդամենը մեկ-երկու միլիոն դոլարանոց մեկ հրթիռով մի 500-1000 կիլոմետրից ոչնչացնել մի քանի միլիարդանոց ավիակիր (ինչը նաեւ ամերիկացիներն են խոստովանում), ո՞րն է ավիակրի իմաստը: Ու միանգամից մի քանի կառուցվող եւ նախագծվող ավիակրի պետական պատվերը չեղյալ համարվեց: Դա հասկանալի է. Թրամփը ամենից առաջ բիզնեսմեն է, շատ լավ է հաշվում ու տարբերում էֆեկտիվ եւ վնասաբեր ներդրումային ծրագրերը: Իսկ «Մեծ խաղն» այս ձեւով շարունակելը վաղուց է ԱՄՆ-ի համար դարձել վնասաբեր «ներդրումային ծրագիր». 2000-ականների սկզբներից ի վեր միայն արտաքին պետական պարտքը մոտ 5 տրիլիոն դոլարից արդեն հասնում է 23-ի: Մինչդեռ համագործակցելով, կարելի է փող աշխատել:

​​​​​​​«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձերը բերելու են շատ վտանգավոր հետեւանքների»

Այսպիսով, ամբողջանում է այն մոտ 30-ամյա պատմական ցիկլը, որի հիմքերը դրվեցին դեռ ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին: Համենայնդեպս այն, որ արդեն իսկ ՌԴ-ի կողմից գործնական քայլեր են նկատվում նոր տիպի Միության ստեղծման ուղղությամբ, պարզ խոսում է այդ 30-ամյա ՙմեծ խաղի՚ ամփոփիչ արդյունքների մասին: Հետո, իհարկե, ինչպես միշտ, կսկսվի այլ ՙմեծ խաղ՚: Բայց դա արդեն այլ թեմա է:

Ձեւավորվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարի երկրորդ էշելոնը

Իհարկե, նաեւ Հայաստանի շուրջ է էապես փոխվել աշխարհաքաղաքական պատկերը: Իսկ եթե Փաշինյանը ԵՏՄ-ի այս նիստից հետո էլ դա չի տեսել, ապա վիճակն ավելի վատ է, քան պատկերացնում էինք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА