o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում

03.10.2019 20:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում

Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կանանց թույլատրել են ծառայել երկրի զինված ուժերում, հայտնել է «Asharq al-Awsat» թերթը:

Հրատարակության հաղորդման համաձայն, այսուհետև կանայք կկարողանան ծառայել բոլոր զորատեսակներում՝ շարքայինից մինչև սերժանտի կոչումով:

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գործողությունների կենտրոնի նախկին ղեկավար Հասան աշ-Շահրին թերթին տված մեկնաբանության մեջ այդ որոշումը համարել է «առաջադիմական քայլ՝ ճիշտ ուղղությամբ»: Նրա տեսակետով՝ զինված ուժերում կանանց համար բացվում են «լայն հնարավորություններ»:

Մինչև վերջին ժամանակներս Սաուդյան Արաբիան համարվում էր ոչ միայն ամենափակ արաբական երկիրն աշխարհում, այլև  ամենապահպանողականը՝ կանանց նկատմամբ:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը շնորհավորել է Թրամփին՝ ԻՊ-ի առաջնորդին ոչնչացնելու առթիվ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА